Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Յակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն Հայաստանում Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր Առաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ Պետերբուրգում Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի Վաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը

Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը

Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը՝ խոշոր մրցույթների հաղթող

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել երեք ընկերություններում, որոնցից երկուսը զբաղվում են ասֆալտապատմամբ ու բետոնի արտադրությամբ։ Այս ընկերությունները սկսել են ակտիվ մասնակցել պետական գնումների մրցույթների և հաղթել։ Սիմոնյանն երկու ընկերություններում հանդես է գալիս տնօրենի, իսկ մեկում` փոխտնօրենի կարգավիճակով։ Այս մասին հայտնում է civilnet.am-ը։

Այս տարվա փետրվարի 19-ին իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է «Եվրոասֆալտ1» ՓԲԸ-ն։ Նորաստեղծ ընկերության կանոնադրական կապիտալը ավելի քան 140 միլիոն դրամ է։ Ընկերությունում Կառլեն Սիմոնյանը տնօրեն է հիմնադրման օրվանից, իսկ բաժնետերը Արագածոտնի մարզի Ուշի համայնքի բնակիչ Սիրուշ Դավթյանն է։

Ուշիի համայնքապետ Սիմոն Սիմոնյանին սկզբից անծանոթ էր նշված անուն-ազգանունը, իսկ հետո ասաց՝ իրենց գյուղում հաշվառված նման անձ կա, պարզապես համագյուղացիների շրջանում նա հայտնի է Ռիտա անունով։ Ինչ վերաբերում է իր համագյուղացու բիզնես հետաքրքրություններին, համայնքապետն ասաց՝ այդ մասին լսում է առաջին անգամ: «Գյուղում բնակվում է, բայց ավել բան չգիտեմ։ Լինում է` գյուղում է լինում, լինում է` չի լինում։ Գյուղում ոչ մի բանով չի զբաղվում, չի աշխատում գյուղում։ Բիզնես կամ այլ բան ինձ հայտնի չի, մեր գյուղում, համենայնդեպս չկա, ես չգիտեմ էլ ինչ տերիտորիայի տեր ա, ինչ բիզնեսի տեր ա»,- ասաց համայնքապետ Սիմոնյանը։

ՍիվիլՆեթին հաջողվեց պարզել, որ Սիրուշ Դավթյանը միայնակ է ապրում, ընտանիք չունի, իսկ «Եվրոասֆալտ1»-ը նրա առաջին ու վերջին ընկերությունն է։

«Եվրոասֆալտ1»-ը հարկ վճարողների փնտրման համակարգում նշված է որպես անշարժ գույքի հետ կապված գործունեություն իրականացնող ընկերություն։ Այլ մանրամասներ չկան։

Մյուս ընկերությունը, որում Կառլեն Սիմոնյանը դարձել է տնօրեն այս տարվա մարտից, «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն է, որը զբաղվում է ասֆալտբետոնի արտադրությամբ։ Այստեղ կա երկու բաժնետեր՝ հավասար բաժնեմասերով՝ Սվետլանա Պողոսյանն ու Լուսիկ Գևորգյանը։ Վերջինս գրանցված է Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում։ «Եվրոասֆալտ»-ն այս տարվա հունիսի դրությամբ ունեցել է 21 աշխատակից։ Այս ընկերությունն ակտիվ սկսել է ներգրավվել նաև պետական գնումների գործընթացին։ Այսպես, այս տարվա հունիսի 17-ին հրատապ բաց մրցույթի ընթացակարգով «Եվրոասֆալտ»-ը ճանապարհների վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար 368 միլիոն դրամի պայմանագիր է կնքել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ «Եվրոասֆալտ»-ն իրականացնելու է Շիրակի մարզի Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի վերանորոգումը։ Ընկերությանը վճարումները ըստ ժամանակացույցի մեկնարկելու էին այս օգոստոսից։

Այժմ ընթացքի մեջ է մեկ այլ ներհամայնքային ճանապարհաշինարարական գնման գործընթաց, որի պատվիրատուն Ապարանի համայնքապետարանն է։ «Եվրոասֆալտ»-ը այս ծառայությունը մատուցելու համար առաջարկել է նվազագույն գին՝ 239,5 միլիոն դրամի չափով, վերջնական պայմանագիր սակայն դեռ չի կնքվել։

Կառլեն Սիմոնյանը «Եվրոասֆալտ»-ում որպես տնօրեն գրանցվելիս ու հետադարձ կապի միջոց ներկայացնելիս նշել է [email protected] էլեկտրոնային հասցեն։ «Թի էս քնսթրաքշն» ընկերությունը հիմնվել 2019-ին, բաժնետերը Երևանում գրանցված Մարիետա Ավագյանն է, իսկ «Թի էս քնսթրաքշն»-ը նրա միակ ընկերությունն է։

Linkedin սոցիալական ցանցում Կառլեն Սիմոնյանը նշել է, որ «Թի էս քնսթրաքշն»-ի փոխտնօրենն է։ Այս ընկերությունը զբաղվում է բետոնի արտադրությամբ, որի ստուգումն անցկացնում է սեփական լաբորատորիայում ու կազմակերպում է մատակարարում։ «Թի էս քնսթրաքշն»-ն ունի 21 տեխնիկա ու 30 մասնագետ, իսկ ձեռք բերված բետոնխառնիչ-մեքենաները Mercedes-Benz Actros մակնիշի են, որոնց շուկայական գինը տատանվում է 60-70 հազար դոլարի շրջանակում։ Շինարակական ոլորտի փորձագետների ու տնտեսվարողների խոսքով՝ «Թի էս քնսթրաքշն»-ը մրցակից համարվող այլ ընկերություններից տարբերվում է ձեռք բերված տեխնիկայի որակով ու դրա շնորհիվ արտադրության բարձր ցուցանիշներով, ընկերության ենթակառուցվածքների վրա իրականացված խոշոր ներդրումներով։

«Թի էս քոնսթրաքշն»-ի գործունեությանն անդրադարձել էր «Փաստերի ստուգման հարթակ»-ը՝ նշելով, որ ընկերությունը Շենգավիթ վարչական շրջանում երեք տարով արդյունաբերական նպատակներով ջրօգտագործման թույլտվություն է ստացել, իսկ 2020-ին բետոնի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունը, որի տնօրենը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի համագյուղացի Արսեն Միքայելյանն է, 5 միլիոն դրամի նվիրատվություն էր կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում