28 տարի առաջ մենք նպատակային ու պարտադրող էինք. իսկ այսօ՞ր...
28 տարի առաջ մենք այդպիսինն էինք՝ նպատակային ու պարտադրող. իսկ այսօ՞ր... Մենք պարտավոր ենք նորից վերագտնել մեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ հիշեցնելով 28 տարի առաջ օգոստոսի 23-ը, երբ հայկական ուժերը ժամերի ընթացքում կոտրեցին հակառակորդի դիմադրությունը եւ վերահսկողության տակ առան Ջեբրայիլ ռազմակայանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Մոտ 40 րոպե հետո կլինի օգոստոսի 23-ը... Ուղիղ 28 տարի առաջ՝ այդ օրը, համաձայն ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի թիվ 011 մարտական հրամանի, Կենտրոնական (Ստեփանակերտի) պաշտպանական շրջանը (հրամանատար՝ Սամվել Կարապետյան) խնդիր ստացավ 4 միավոր տանկերի, 3 հետեւակի մարտական մեքենայի, հրետանային մարտկոցի եւ հակատանկային միջոցների օժանդակությամբ, նախ ազատագրել դեռեւս հակառակորդի վերահսկողության տակ գտնվող Հադրութի շրջանի տարածքները, ապա շարունակել առաջխաղացումը դեպի Ջաբրայիլ:
Մարտական օպերացիայի ընթացքում Ստեփանակերտի զորամասի գործողություններին ձախ թեւից աջակցում էր Հադրութի պաշտպանական շրջանի զինուժի մի մասը, խնդիր ունենալով՝ կանխել հակառակորդի օժանդակ ուժերի մուտքը
Հորադիզ ռազմակայանից դեպի հարավային մարտական գործողությունների գոտի: Առաջադրանքը կատարվեց փայլուն կերպով: Օգոստոսի 23-ին հայկական ուժերն անցնելով գրոհի, հաշված ժամերի ընթացքում կոտրեցին հակառակորդի դիմադրությունը եւ վերահսկողության տակ առան Ջեբրայիլ ռազմակայանը...
28 տարի առաջ մենք այդպիսինն էինք՝ նպատակային ու պարտադրող. իսկ այսօ՞ր... Մենք պարտավոր ենք նորից վերագտնել մեզ...
Հ.գ. Եվ, որպես ամփոփում, մի հետգրություն բոլոր նրանց համար, ովքեր, ինքնախաբեությամբ տարված, պատմությունը դիտարկում են 100 տարվա կտրվածքով. Ջաբրայիլ բնակավայրը մինչեւ 1750 թվականը, Ջրական հայկական անվամբ, մտնում էր պատմական Արցախ նահանգի Դիզակի մելիքության մեջ, որտեղ բնակիչները հայեր էին եւ ունեին պարսկական հպատակությամբ տեղական հայկական ինքնավարություն..․»


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ