Ադրբեջանցիները Շուշին դարձնելու են «ուխտավայր». Դավիթ Բաբայանը` այնտեղ կատարվողի մասին
Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ կրակոցներով ադրբեջանցիները նպատակ ունեն թերահավատություն սերմանել մեր մեջ՝ մեր ապագայի հանդեպ։
Ադրբեջանցիները Շուշին դարձնելու են «ուխտավայր» տարբեր կատեգորիաների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Դեսպաններ, միջազգային կազմակերպություններ, ներքին լսարանի համար՝ մշակութային փառատոններ, երգիչներ, հերոսներ, մարզիկներ... Բոլորին բերելու են այնտեղ, որովհետև դա իրենց քարոզչամեքենայի մի մաս է՝ ցույց տալ, որ սա իրենցն է, փորձել ինչպես իրենց ոգի հաղորդել, այնպես էլ մեզ դրանով վհատեցնել»,- նշեց Բաբայանը։
Ինչ վերաբերում է Արցախում ադրբեջանական կողմից ժամանակ առ ժամանակ արձակվող կրակոցներին, Բաբայանի խոսքով, ադրբեջանցիները նպատակ ունեն «տարբեր կրակոցներով թերահավատություն սերմանել մեր մեջ՝ մեր ապագայի հանդեպ»։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում