Ադրբեջանը փորձում է վերաշարադրել Շուշիի պատմությունը` «բնաջնջելով» հայկական արմատները. Դավիթ Բաբայան
Ադրբեջանական պետությունը մշակութային ցեղասպանության քաղաքականություն է վարում Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում: Այս մասին հայտարարել է Արցախի (Լեռնային Ղարաբաղ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը` NEWS.sm-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Շուշիի բերդը վերականգնելու, այն իր սկզբնական տեսքին վերադարձնելու» մտադրությունը:
«Դա դրսեւորվում է բոլոր տարածքներում, բայց հատկապես` Շուշիում: Դա պայմանավորված է մի շարք գործոններով: Շուշին չի կարող մեկուսացվել, այն մշտապես գտնվում է ինչպես հայկական կողմի, այնպես էլ որոշ չափով միջազգային շրջանակների ուշադրության կենտրոնում: Ուստի ադրբեջանցիները չեն կարող անպատիժ ոչնչացնել հայկական հուշարձանները: Ավելի հեռավոր շրջաններում` աչքից հեռու, բացահայտ հայկական ժառանգության, ինչպես ճարտարապետական, այնպես էլ մշակութային հուշարձանների, այնպես էլ պարզապես գերեզմանների ամբողջական վերացման քաղաքականություն է վարվում: Այն, ինչ կատարվում է Շուշիում, իրականում մարտահրավեր է միջազգային հանրությանը, այն առումով, որ պատմության լկտի վերաշարադրում է տեղի ունենում: Շուշին հիմնադրվել է հայ մելիքների կողմից` որպես անկախ հայկական պետության հնարավոր մայրաքաղաք: Սա հայտնի փաստ է: Արցախը 18-րդ դարի 20-ականների ազատագրական պայքարի ընթացքում ստացած վերքերից վերականգնելու հնարավորություն ունենալու համար թերեւս աննախադեպ մոդել ստեղծվեց, երբ որպես ղեկավար նշանակվեց Իրանի քոչվոր ցեղերից մեկի ներկայացուցիչը, բայց իրականում իշխանությունը հայ մելիքների ձեռքում էր... Դրա վառ հաստատումն այն է, որ ո՛չ ինքը` խանը, ո՛չ էլ նրա սերունդը իրավունք չունեին թաղվելու Շուշիում:
Բերդը կառուցվել է հայերի կողմից, հետագայում այն մասամբ վերակառուցվել է: Վերակառուցման ընթացքում ընդհանուր Արեւելյան Հայաստանին բնորոշ ամրաշինական ճարտարապետական ոճը պահպանվել է: Առաջին անգամ «վերանայման» եւ ոճի արմատական փոփոխության փորձեր տեղի ունեցան 20 -րդ դարի 60-ական թվականներին: Դիսոնանս, ճարտարապետական կակոֆոնիա կարելի է տեսնել Շուշիի մուտքի մոտ, 17-18-րդ դարերի ամրոցը «վերականգնվել» է այնքան ցածր մակարդակով, որ նույնիսկ շինանյութն է շատ տարբերվում: Ճարտարապետությունից հեռու մարդու անզեն աչքը հարմարեցում է տեսնում մահմեդական ոճին: Այժմ մենք կեղծիքի եւ մշակութային ցեղասպանության հերթական փորձի ականտեսը եղանք: Չի կարելի բացառել, որ «Ադրբեջան» գրությունը հայտնվի դրա պատերին` որպես ամրոցի ծագման «ապացույց»` չնայած Ադրբեջանը շատ ավելի ուշ է հայտնվել: Այս ամենն անեկդոտ է հիշեցնում, երբ աշխատողներին հարցնում են, թե ինչ են կառուցում, իսկ նրանք պատասխանում են, թե` մ.թ.ա. հինգերորդ դարի ամրոց: Մենք արդեն տեսել ենք, թե ինչ են անում Ադրբեջանի իշխանություններն Ամենափրկիչ Սուրբ Քրիստոսի Ղազանչեցոց տաճարի, Հովհաննես Մկրտչի Կանաչ ժամ եկեղեցու հետ: Նույնը կատարվում է Շուշիի ամրոցի հետ, շուտով մեզ հնագույն «ադրբեջանական հուշարձանների» նոր «մեծ հայտնագործություններ» են սպասվում: Այս բոլորը մեկ շղթայի օղակներ են` մշակութային ահաբեկչություն հայկական հողերի հայկական մշակութային եւ պատմական ժառանգության դեմ: Ադրբեջանն ինքն էլ դա չի թաքցնում: Վերջերս Իլհամ Ալիեւն այցելեց Արցախի օկուպացված տարածքներ: Քարվաճառում նրա ասածը ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական գրոհի հերթական «գործողությունների պլան»: Ալիեւն անձամբ կեղծում է, տարածքային պահանջներ է հնչեցնում, ի պատասխան արձագանքելու կոչված միջազգային կառույցների լռությունն է: Անհրաժեշտ է շատ լուրջ մոտենալ տեղի ունեցողին, բայց` առանց խուճապի, հստակ հասկանալով, թե ում հետ գործ ունենք»,- ասաց Դավիթ Բաբայանը:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում