Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Կատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. Արաղչի ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Gen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունը Սթարմերը հրաժարական է տվել Ադրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվել Աշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին Կիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետ Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր Որտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան Ավինյան

Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասինԿիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետՔննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈրտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան ԱվինյանՄեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. ԱվինյանՆոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՓրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներինՀայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստովՊատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվելՇախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետոԺամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունըԻրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառովՀայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամԻրավիճակը Ուկրաինայում և ՂրիմումԻրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ ՎենսԹրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտաՎերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածքOAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցերԿատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներՄեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. Գյուլեր
Կարծիք

Հիմա Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամ է. եկել է դրա համար բոլորիս դատաստանի ժամանակը

Հիմա Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամ է, այսինքն եկել է դրա համար մեր բոլորիս դատաստանի՝ կրիզիսի ժամանակը եւ մենք «դատվում» ենք սխալ մտածելակերպի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ճգնաժամը, կամ ճգնելու ժամը, հին հունարեն անվանվում էր կրիզիս (κρίσις), եթե բառացի թարգմանենք, դա կնշանակի դատաստան: Այսպես, կրիզիսը դատաստան է։ Իսկ ինչի համար են, առհասարակ, որեւէ մեկին դատում, բնական է, անցյալի սխալների համար։

Հիմա Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամ է, այսինքն եկել է դրա համար մեր բոլորիս դատաստանի՝ կրիզիսի ժամանակը եւ մենք «դատվում» ենք սխալ մտածելակերպի համար։ Իսկ որոնք ենք անցյալի սխալ (իմ լավատեսությունն է ստիպում ասել «անցյալի») պատկերացումները, փորձենք հասկանալ․

90-ականների սկզբից կար պատկերացում, որ մեր խնդիրը Արցախն է, եթե չլիներ այդ հարցը, ապա մենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կկարողանանք բարիդրացիական հարաբերություններ ստեղծել, անգամ Ցեղասպանության համար էլ ենք մենք մեղավոր եղել, մեզ սխալ ենք պահել ու 2018-ին այդ հոսանքը Հայաստանում հաղթեց։ Ինչպես տեսնում ենք, Արցախի երկրորդ պատերազմից հետո էլ դա չի ստացվում ու չստացվելու պատճառը հայերի ու թուրքերի գենետիկ անհամատեղելիությունը չի, այլ աշխարհաքաղաքական դասավորվածությունը, մենք թուրքական աշխարհի ճանապարհին ընկած քար ենք ու խանգարում ենք նրանց «երթեւեկությանը», մյուս կողմից դա մեր աշխարհաքաղաքական նշանակությունն է (եթե դրա պատճառով որեւէ մեկին հետաքրքրենք), ուզենք դա, թե չուզենք։ Նաեւ հակառակը, եթե որեւէ մեկին հետաքրքրի թուրքական աշխարհի գոյությունը որեւէ երրորդ կողմի համար մարտահրավեր ստեղծելու համար, այդ դեպքում մենք կդառնանք նրա աշխարհաքաղաքական զոհը, ինչը տեսանք վերջին պատերազմի ժամանակ։

Մյուս պատկերացումն այն էր, որ կան բարի ու մարդասիրական երկրներ՝ բարձր արժեքներով առաջնորդվող «միջազգային հանրություն», որոնք թույլ չեն տա նոր ցեղասպանություններ, որովհետեւ աշխարհը փոխվել է ու 21-րդ դարում դա անհնարին է, սակայն իրական աշխարհում կան կոնկրետ շահեր եւ եթե մեկը մեզ օգնելու է, ապա նախ պետք է ունենա կոնկրետ շահ, կանկրետ հնարավորություններ ու դրա համար անհրաժեշտ կամք ու ռեսուրսներ,

Ներքաղաքական կյանքում կար պատկերացում, որ քաղաքականության մեջ կան «լավ» ու «վատ» մարդիկ ու վատ մարդկանց պետք է հեռացնել ու իշխանության բերել լավ մարդկանց ու եթե լավ մարդուն, օրինակ, մարզային լրագրողին նշանակեն մարզպետ, կամ ջրային տնտեսության պետ, ապա ամեն ինչ լավ կլինի, այսինքն կրթական, մասնագիտական ցենզի ու կառավարման փորձի բացակայությունը երկրորդական է։ Այս մտածողության հետեւանքները տեսնում ենք։

Այնպես չի, որ հիմա այս պարզ ճմարտությունները մեր հասարակությունը հասկացել է ու հետեւություններ արել, նաեւ այնպես չէ, թե այս ամենը սկսվել է 2018-ին ու մինչ այդ ամեն ինչ այլ կերպ էր։

Հիմնական խնդիրն այն է, թե արդյոք մենք գոնե հիմա այս պարզ ու բնական ճշմարտությունները հասկացել ենք, թե դեռ ոչ»։