Փաշինյանը գուցե նախ Ադրբեջանին դուրս հանի Հայաստանի սուվերեն տարածքից և նո՞ր միայն ինչ-որ բանակցություններ ձեռնարկի. քաղաքագետ
ՀՀ գործող իշխանությունները ժամանակին ամենից շատ էին խոսում Հայաստանի ինքնիշխանության հզորացման մասին, սակայն նրանց գործողությունների հետևանքով այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Ադրբեջանից բանակցություններ ենք աղերսում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակներում։
«Հայաստանը մի իրավիճակում է, երբ նրա սահմանների մեծ մասը վերահսկելու է Ռուսաստանը։ Ճիշտ է, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, լավագույն բարեկամը, բայց փաստը մնում է փաստ, որ մենք չենք կարողանում ապահովվել մեր տարածքային ամբողջականությունը»,-նշեց քաղաքագետը։
Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ այս ամենը հանգեցնում է նրան, որ միջազգային հարաբերություններում Հայաստանը սուբյեկտից աստիճանաբար վերածվում է օբյեկտի։
«Երբ ադրբեջանցի զինծառայողները տեղակայվում էին Սև լճի տարածքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Ադրբեջանի զինուժը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք։ Հիմա, գուցե քայլե՞ր ձեռնարկի նույն այդ Ադրբեջանին դուրս հանելու Հայաստանի սուվերեն տարածքից և նոր միայն ինչ-որ բանակցություններ ձեռնարկի վերջինիս հետ»,-ամփոփեց խոսքը քաղաքագետը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար