«Նա թյուրիմացություն էր, բացարձակ անգրագետ». Տիգրան Եղոյանը ներողություն չի խնդրի ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանից
Ֆերմեր Տիգրան Եղոյանը, Արտակ Գալստյանը, Սաշիկ Կարապետյանը եւ Անուշավան Ավետիսյանը չեն պարտավորվի հրապարակային ներողություն խնդրել Վայոց Ձորի մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանից։
Այդ որոշումը կայացրել է Վայոց Ձորի մարզի իրավասության դատարանի դատավոր Մարիաննա Ստեփանյանը։
Դատարանն արձանագրել է, որ Տիգրան Եղոյանի նման արտահայտությունը չի կարող հիմնական արտահայտության գնահատման հիմքում դրվել, քանի որ այն ասվել է այդ արտահայտությունից հետո հարուցված սույն գործով գումարային պահանջ ներկայացնելուց հետո։
Մեզ հետ զրույցում Տիգրան Եղոյանն ասաց, որ Տրդատ Սարգսյանը իր հասցեին հնչած քննադատությունը համարում է վիրավորանք.
«Դատավարություն տեւեց մոտ մեկ տարի։ Նա պարբերաբար տարբեր մարդկանց կողմից ուզում էր հասկացնել, որ եկեք ներողություն խնդրեք հրապարակային, որ Սարգսյանը դատական հայցը հանի։ Ես երբեք նման քայլի չէի գնա, ես նորից եմ կրկնում, որ Տրդատ Սարգսյանին նշանակելը մարզպետ Նիկոլ Փաշինյանն ամենամեծ հարվածը հասցրեց Վայոց Ձորին։ Նա թյուրիմացություն էր, բացարձակ անգրագետ։ Նա մարզը հանեց ծանր վիճակի։ Դրա հետ մեկտեղ ծանր վիճակի հասցրեց նաեւ իմ տնտեսությանը»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար