ԱԺ խոսնակը փողոցային բառապաշարով ընդհատում է պատգամավորներին. Լիլիթ Գալստյան
ՀՀ ԱԺնախագահ Ալեն Սիմոնյանը զբաղված է կամայականություններով՝ պատգամավորներին ընդհատելով ցինիկ, փողոցային բառապաշարով: Այս մասին օգոստոսի 11 -ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Նա նշեց, որ Սիմոնյանը գրաքննիչի դեր է ստանձնել եւ փորձում է քաղաքական գնահատականներ տալ ընդդիմության ներկայացուցիչների ելույթներին: «Մենք ասում էինք. Նիկոլը կապիտուլյանտ եւ դավաճան է: Ասում էինք դա այն քաղաքական ուժի ղեկավարին, որը մեզ զրկեց մեր հայրենիքից, մեր հայրենիքի 75 տոկոսը փոխանցեց թշնամուն, 5000 զոհ եւ շատ ավելին: Մեր քաղաքական գնահատականը պարզ է եւ անփոփոխ. սրանք կապիտուլյանտ իշխանություններ են: Իսկ իրավական գնահատական ավելի ուշ կտրվի»,- հավելեց պատգամավորը:
Գալստյանը հիշեցրեց, որ խորհրդարանի խոսնակն ամեն անգամ իրեն թույլ է տալիս խմբագրել պատգամավորների ելույթները, զրկել նրանց ձայնի իրավունքից՝ չնայած ԱԺ կանոնակարգ օրենքը նրան նման իրավունքներ չի տալիս:
«Մենք կոչ ենք անում նրան լինել կոռեկտ եւ դուրս չգալ իր լիազորությունների սահմաններից»,- ասաց նա:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ