Ֆեյսբուքն արգելափակել է Ռուբեն Մելքոնյանի՝ ՔՊ–ական պատգամավորի մասին արված գրառումը
ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի նախօրեին արված գրառումը ֆեյսբուքն արգելափակել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մելքոնյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի ընկերներ, երեկվա գրառումս ֆեյսբուքը արգելափակել է ինձ անհասկանալի պատճառներով: Ավելի ճիշտ, ենթադրում եմ, որ «ազատ խոսքի», «բազմակարծության» կեղծ կողմնակիցների կողմից բողոքարկվել է, սակայն կրկին արեւելյան իմաստություն մեջբերելով ասեմ, որ արեւը ցեխով հնարավոր չէ փակել, ճշմարտությունը կեղծիքով հնարավոր չէ լռեցնել.... Իմ երեկվա գրածը կարող եք գտնել բազմաթիվ լրատվական կայքերում, իսկ իմ կողմից ավելացնեմ ինչպես հայտնի երգիծական տեսանյութում է ասվում. «երեկվա ասածս ուժի մեջ ա»....»։
Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 10–ին, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ թույլ է տվել այժմ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին մասնակցել դիպլոմայինի պաշտպանությանն ու մի կերպ ավարտել ԵՊՀ-ն։ Այս գրառումը ժամեր անց հեռացվել էր Մելքոնյանի էջից։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար