Մինասյան. լավ կլիներ, որ իշխող կուսակցության պատգամավորները ազատվեին ոչ լիարժեքության բարդույթից եւ զբաղվեին գործով
Լավ կլիներ, որ իշխող կուսակցության պատգամավորները ազատվեին ոչ լիարժեքության բարդույթից եւ զբաղվեին գործով: Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկման ժամանակ տպավորություն է ստեղծվում, թե ընդդիմությունն ու իշխանությունը փոխվել են տեղերով. իշխանությունն ամեն ինչում մեղադրում է ընդդիմությանը, եւ դա արվում է հաջորդական կարգով: Նա նկատեց, որ իշխանությունն անհանդուրժող է ընդդիմության նկատմամբ եւ շարունակում է ատելության քարոզչությունը:
«Այնպիսի տպավորություն է, թե վարչապետը Սեյրան Օհանյանն է: Բոլոր դավաճանություններն ու պատերազմում պարտությունը փորձում են կապել ընդդիմության հետ: Դավաճանական գործողությունները ուսումնասիրելու փոխարեն իշխանությունը մեղադրանքներ է հնչեցնում ընդդիմության հասցեին»,-հավելեց նա:
«Եթե իշխանությունը նպատակ ունի ոչնչացնել ցանկացած այլակարծություն, ապա դա նրանց չի հաջողվի: Իշխանությունը մանիպուլյացիայի է դիմում կամ քննարկում առաջին կուրսեցու մակարդակում: Չկա նվազագույն հարգանք լուրջ կյանքի ուղի անցած մարդկանց նկատմամբ: Նման մեթոդնե՞րով է իշխանությունը ցանկանում պետություն կառուցել»,-եզրափակեց պատգամավորը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար