Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ Կրասնոդարի երկրամասում այրվում է Պոլտավայի նավթաբազան Ուրուգվայում ներկայացվել է «Ճանապարհ հարթող կանայք. բազմակողմանի համագործակցության և դիվանագիտության պատմություններ» գիրքը «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար․ ԱՄՆ դեսպանությունը ցանկ է հրապարակել Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել Յակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն Հայաստանում Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր Առաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւԿրասնոդարի երկրամասում այրվում է Պոլտավայի նավթաբազանՈւրուգվայում ներկայացվել է «Ճանապարհ հարթող կանայք. բազմակողմանի համագործակցության և դիվանագիտության պատմություններ» գիրքը«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներԻնչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար․ ԱՄՆ դեսպանությունը ցանկ է հրապարակել Վերջին մեկ օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով մոտ 20 միլիոն բարել նավթ է անցել. ԱՄՆ էներգետիկայի նախարարԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՊայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվելՔրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալ

«Ձեզ որ լսենք, չուտենք-չխմենք, լսենք՝ Հայաստանում իդեալականին մոտ վիճակ է». Քրիստինե Վարդանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին

Նշեք Հայաստանի Հանրապետությունում այն աշխարհագրական կետերը, որոնք դուք համարում եք ամայի տարածքներ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ձեզ որ լսենք, չուտենք-չխմենք, լսենք, Հայաստանում իդեալականին մոտ վիճակ է, մի 2 իրավական խնդիրներ կան, որոնք կուղղենք ու արդեն ամեն ինչ լավ կլինի։ Ցավոք, մենք ձեր ու ՔՊ-ի իրականությունում չենք։ Մայիսի 17-ին հանրային քննարկման ժամանակ ասել եք՝ մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ։ Խնդրում եմ՝ կոնկրետ ասել՝ ի՞նչ նկատի ունեք ամայի տարածքներ ասելով, նշել այդ աշխարհագրական կետերը, որոնք դուք համարում եք ամայի տարածքներ։ Երկրորդը, ե՞րբ եք հասցրել փոխել Սահմանադրության 14-րդ հոդվածը, որով ամրագրվում է, որ ՀՀ ԶՈԻ-երն ապահովում են ՀՀ-ի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը»,- ասաց Վարդանյանը։

Վլադիմիր Վարդանյանն էլ պատասխանեց, որ նոր իրավակարգավորումների պահանջն ավելանում է, եւ պետք է առաջ ընդանալ. «Այդ ուտել-չխմելու հետ կապված հարցը շատ վատը է, եւ կերեք, եւ խմեք, առողջությանը դա վնաս կարող է պատճառել։ Ես երբեք վարդագույն ակնոցներով չեմ նայել իրավական ակտերին։ Հստակ հասկանում ենք, որ օրենսդրական գործընթացն այնպիսին է, որ ինքն անդադար է, որովհետեւ հասարակական հարաբերությունները զարգանում են, նոր իրավակարգավորումների պահանջ է ավելանում, եւ մենք պետք է ընդանանք առաջ»։

Անդրադառնալով «ամայի տարածքների» մասին հարցին՝ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Տարածք, որը որեւիցե մեկին չի պատկանում դոկտրինան ձեր ծանոթ պետք է լինի, խոսքը վերաբերում է կղզիներին, որոնք կարող են առաջանալ հրաբուխից, ինչ-որ մի տեղ։ Ինչը վերաբերում է ՀՀ ԶՈՒ-երի դերակատարությանը, ապա 14-րդ հոդվածը ես չէ, որ պետք է վերացնեմ, ՀՀ ԶՈՒ-երը պետք է կատարեն իրենց սահմանադրական պարտականությունը, չի կարելի նենգափոխել իմ խոսքերը, չի կարելի է կոնտեքստից առանձնացնել իմ խոսքերը, չի կարելի ինձ մեղադրել նրա մեջ, որ ես, ըստ էության, կոչ եմ արել, որպեսզի մենք ունենանք ներքին կոնսոլիդացիա, որը հնարավորություն կտա էլ առավել արդյունավետ պաշտպանել մեր սահմանները։

Քրիստինե Վարդանյանն ասաց, որ Վլադիմիր Վարդանյանն, ըստ էության, խուսափեց պատասխանել իր հարցին. «Թեկուզ ձեր բերած կղզիների օրինակով ասեք՝ արդյոք կա՞ ՀՀ-ում աշխարհագրական կետ, որը դուք համարում եք ամայի տարածք, որն ինչ-որ պայմաններում ՀՀ բանակը չպետք է պաշտպանի։ Չեք ուզում կոնտեքստից կտրվի ու այսպիսի պատմություն դառնա, կարող եք ներողություն խնդրել, ասել, որ սխալ եք արտահայտվել»։

Վլադիմիր Վարդանյանն էլ արձագանքեց, որ ՀՀ պետական սահմանում գտնվող ցանկացած թուփ գտնվում է ՀՀ բանակի պաշտպանության ներքո. «Ինձ թվում է՝ ներողություն ոչ թե ես պիտի խնդրեմ, այլ ձեր խմբակցության այլ անդամ եւ այլ հարցի հետ կապված։ Բայց ես ասում եմ հետեւյալը, ՀՀ պետական սահմանում գտնվող ցանկացած թուփ գտնվում է ՀՀ բանակի պաշտպանության ներքո»։