Քավոր, սանիկ, աներձագ, մարդ ու կնիկ, ընկեր, բարեկամ, օլիգարխ, դավաճան․․․ ու էլի բաներ, որ ասելու չի
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխարհում ապրում է տարբեր հաշվարկներով մոտ 9 միլիոն հայ։ Նրանք լիազորել են Հայաստանում ապրող շուրջ 3 միլիոն հայերին՝ իրենց կազմից ընտրեն ընդամենը 107 հոգու կամ ընդհանուրի 0,003%-ին, որպեսզի նրանք օրենքներ ընդունեն, հանրային կյանքը կազմակերպեն ու կանոնակարգեն, որ 9 միլիոնն ապրի այդ օրենքներով ու կանոններով։ Պարզվում է, որ 5․000 տարվա պատմություն ունեցող ժողովրդի 21-րդ դարում կատարած ընտրությունն ունի այս տեսքը։
Սա դեռ տեսքն է, իսկ բովանդակությու՜նը․ քավոր, սանիկ, աներձագ, մարդ ու կնիկ, ընկեր, բարեկամ, օլիգարխ, դավաճան․․․ ու էլի բաներ, որ ասելու չի։
Ո՞նց կարող է այս վիճակում գտնվող ժողովուրդը մրցունակ լինել ու դիմակայել ժամանակակից աշխարհի փորձություններին։ Դրա համար էլ, անգամ միջնադարյան հետամնաց սուլթանությունը կարողացավ մեզ հաղթել։
Հ․Գ․ Նկարում տեսանելի չէ հիմնական գլուխգործոցը՝ շուրջ 680․000 հայերի մարմնավորումն ու հավաքական կերպարը։ Սրանք դեռ դրա հովի տակ, առանց արժանիքների այս դահլիճում հայտնված միավորներ են»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ