Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացում Մելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ» Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամը Քննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրները Գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին «Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը Իրանի նախկին արտգործնախարարը մահացել է ստացած վիրավորումներից Ուկրաինական զինվորականները մասնակցել են Մերձավոր Արևելքի գործողությունների Նավթի շուկաները Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը գնահատում են ռիսկային Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-ից 10-ը Վաշինգտոնում տեղի կունենան Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակությունների ուղիղ բանակցություններ

Շարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներըԿանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացումՄելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ»Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամըՔննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրներըԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունըԻրանի նախկին արտգործնախարարը մահացել է ստացած վիրավորումներիցՈւկրաինական զինվորականները մասնակցել են Մերձավոր Արևելքի գործողություններիՆավթի շուկաները Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը գնահատում են ռիսկայինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-ից 10-ըՎաշինգտոնում տեղի կունենան Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակությունների ուղիղ բանակցություններ52 մլն դրամ` սոլֆեջոյի դասերն ավելի հետաքրքիր դարձնելու համարՄարտին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ապրիլի 10-իցՍտեփանավանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխանԻրանը պատրաստվում է Հորմուզի նեղուցի կառավարման քաղաքականության «նոր փուլին»Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելքԹրամփը Իրանից պահանջում է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չգանձելՀայաստանը` ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսումՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է. Ղազախստանը հանձնել է հետախուզվող անձինՆորակոչիկների առօրյան և նպատակադրումը՝ դառնալ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուՀայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունըԱրճիս գյուղում խանութ է այրվելՇենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգըԴեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀայաստանը վերընտրվել է ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի, ինչպես նաև` ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամՀրդեհ է բռնկվել Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին գտնվող ամառանոցներից մեկումՊուտինը Զատկի զինադադար է հայտարարելՍամվել Կարապետյանի գործը ապրիլի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանՈչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհիցՆեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետԲացում ենք Էստոնիայի դեսպանությունը Երևանի սրտումՀրապարակվել են ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուների անուններըTRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկըԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա․ դեսպանատունՖլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ
Հայաստան

Ինչո՞ւ էր հայտնվել Արծրունը

Երեկվանից, Գեղարքունիքի մարզում Ադրբեջանը մարտական գործողություններ է սկսել․ թեեւ կրակոցների ինտենսիվությունը նախօրեի համեմատ նվազել է, երեկվա դրությամբ արդեն ունեինք 3 զոհ, 4 վիրավոր, անհետ կորած, ապա՝ ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող։ Սակայն այդ ամենի կողքին վաղ առավոտյան, մեկ այլ դրվագ, կարծես առավել հետաքրքրեց հանրությանը, քան սահմանին կատարվողը։

Վաղ առավոտից, ակտիվացել էր Արծրուն Հովհաննիսյանը, այն նույն Արծրունը, որը Նիկոլի հետ կիսում է պարտության խորհրդանիշ լինելը։ Այս մասին գրում է Yerevan.today-ը։

Վաղ առավոտյան՝ ժամը 8-ին, ֆեյսբուքյան գրառում արեց, ու ինչպես նախկինում, երբ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն էր, «ավետեց», որ Ադրբեջանը մարտական հարձակում է գործել հյուսիս-արեւելյան սահմանին, եւ որ նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Հետո ավելացրեց, թե՝ «տվյալները ճշտվում են»։

Փաստացի, առավոտ լուսո հայ ազգը տագնապի մեջ ընկնելով թշնամու սանձազերծած հարձակման լուրով, ցնցվեց որ ունենք կորուստներ, բայց նաեւ զայրույթի մեծ ալիք բարձրացավ, որ չգիտես ինչու՝ այդ ամենի մասին հաղորդում է այն նույն պարտության սիմվոլ Արծրունը։ Բնականաբար, սկսվեց ենթագիտակցական դեժավյու, բայց որ ամենից կարեւորն էր՝ զայրույթ։

Համացանցը լցվեց հայհոյանքներով, անեծքներով դեպի Արծրունը։ Տագնապը սահմանից եկող նորություններին սպասելով՝ մեծանում էր, իսկ այդ ընթացքում Արծրունը ոչ միայն չէր լռում, բարձրացած զայրույթից դեպի իր հայտնվելը, այլ գնացել էր այդ նույն սահման/ինչպես ինքն էր ներկայացնում/ եւ լայվեր էր մտնում եւ դեմքի նույն արտահայտությամբ մեկնաբանում էր տեղի ունեցողը։

Ստացվեց՝ մի կողմից սահմանային լարվածությունը, զոհեր, վիրավորներ, անուններ եւ այլն, իսկ մյուս կողմից՝ Արծրուն, որպես գեներացված բացասական էմոցիաները իր վրա վերցնող։

Հիմա հարց է առաջանում․ նրա հայտնվելը, մեկնելը մարտական գործողությունների վայր, այնտեղից «լայվ անել»-ը, տեղեկություններ հաղորդելը, երբեմն՝ հոխորտալով, հայրենասիրության բարի կամքի դրսեւորո՞ւմ է, թե ունի այլ նպատակ։ Պատճառը դառնում է պարզ, երբ այդ ամենը դիտարկում ենք քարոզչական տեխնոլոգիայի տեսանկյունից։ Օրվա վերջում, ակնհայտ էր, որ այդ ամբողջ օրվա դեպքերի ֆոնին մոռացվեց երկրի առաջին դեմքի գործոնը։ Իսկ նա՝ Նիկոլը, տարօրինակորեն, երեկ ամբողջ օրը չերեւաց։

Բացի հասարակական եւ քաղաքական դեմքերից, սովորական ժողովուրդն այդպես էլ չհիշեց, որ սահմանային հերթական միջադեպի, թշնամու առաջխաղացման փորձերի, զոհերի, վիրավորների համար թիվ մեկ պատասխանատուն կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրած, բայց եւ ընդամենը մեկ ամիս առաջ վերընտրված Նիկոլ Փաշինյանն է։ Հանրության գերակշիռ մասը իր վրդովմունքն ու զայրույթը, թափեց Արծրունի վրա, իսկ Նիկոլին այդ առաջին ժամերին ընդհանրապես չհիշեցին։ Երբ որ պարզ էր, որ հանրությունը, ասել է, թե ադեկվատ եւ բացասաբար արձագանքեց Արծրուն Հովհաննիսյանի ինքնագործունեությանը, երկոյան նա հայտնվեց «Կենտրոն» հեռուստաընկերությա եթերում, որը, ըստ տեղեկությունների, անցել է իշխանությունների վերահսկողության ներքո։

Ահա, այսպես։ Հանրության ողջ տրամադրությունը, ուշադրությունը, քննադատությունն իր վրա սեւեռած Արծրուն Հովհաննիսյանը, փաստորեն, օգտագործվեց հերթական մանիպուլյատիվ տեխնոլոգիայի մեջ՝ այդ կերպ հերթական անգամ փրկելով Փաշինյանին հանրային պարսավանքի ալիքից։ Իր անձն առաջին պլան բերած Արծրուն Հովհաննիսյանին, փաստորեն, հաջողվեց կրկին շեղել հանրության ուշադրությունը, ստեղծել մի միջավայր, որի հերոսն ինքն է եւ ոչ Նիկոլը՝ դրանով իսկ հեռու պահել Փաշինյանին ժողովրդի մեղադրանքներից, բացասական որակումներից եւ մի գուցե անկառավարելի գործողություններից։

Մի բան հստակ է, որ ժողովրդին ստելու, մանիպուլյացիայի ենթարկելու «արծրուն» տեխնոլոգիան մշտապես կիրառվել եւ կիրառվելու է տարբեր իրավիճակներում, թելադրելով նիկոլական խաղի կաննոները։ Իսկ սովորական քաղաքացիներս կարող ենք այլեւս վստահ լինել, որ երբ Արծրունը, մի օր մի տեղ հայտնվում է, ուրեմն մեկ այլ տեղ ինչ-որ մի կարեւոր բան է կատարվում, եւ ուշադրություններս պետք է այլ տեղ պահենք։