ԱԳՆ-ում շատերը չեն պատրաստվում Արմեն Գրիգորյանի հետ աշխատել․ դիմումներ են գրում
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվեց ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։ Ավելին՝ մամուլը գրեց, որ հենց Գրիգորյանն է ԱԳ ապագա նախարարը, թեպետ այլ անուններ ևս շրջանառվում են։
«Փաստ» թերթի տեղեկություններով, նախարարությունում, շատ մեղմ ասած, այնքան էլ միանշանակ չեն ընդունել Գրիգորյանի նշանակման փաստը, աշխատակազմում անգամ շատ կոշտ արտահայտվողներ են եղել։
ԱԳՆ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարության աշխատակիցների հիմնական դժգոհությունը կապված է եղել պրոֆեսիոնալ ու պատասխանատու ոլորտում ոչ մասնագետի և դիվանագիտական որևէ պրակտիկա չունեցող կադրի նշանակման հետ, առավել ևս, որ նա հայտնի է ընդգծված աշխարհաքաղաքական դիրքորոշմամբ։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ աշխատողներից ոմանք արդեն իսկ իրենց կամքով աշխատանքից ազատման դիմումներ են գրել, իսկ շատերն էլ ակնարկել են, թե չեն պատրաստվում Գրիգորյանի հետ շարունակել իրենց աշխատանքը։
Ի դեպ, Գրիգորյանի նշանակումը դժգոհությամբ է ընդունվել նաև դեսպանների շրջանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Կանադայի Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելո...
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարի...
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել