Այս գիշեր զոհված Կորյուն Հարությունյանը 6 ամսվա ծառայող էր, Հրազդան քաղաքից
Այս գիշեր ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհված զինծառայողներից Կորյուն Արայիկի Հարությունյանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր, 18 տարեկան։ Նա 2021թ.–ի փետրվարին էր զորակոչվել բանակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հարազատներից Անի Առաքելյանը։
Կորյունը ընտանիքի 4–րդ զավակն էր, իրենից մեծ երեք քույր ունի։
Դպրոցն ավարտելուց հետո Կորյունն ընդունվել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարան, մի քանի ամիս սովորելուց հետո զորակոչվել բանակ։
Կորյունը եւ ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհված մյուս շարքային զինծառայող Դավիթ Քոչարյանը մտերիմ ընկերներ են եղել։
«Կորյունը շատ ուժեղ էր թե՛ կամքով, թե՛ ֆիզիկապես։ Փոքր տարիքից սպորտով էր զբաղվում։ 15 օր առաջ էր 1 շաբաթով արձակուրդ եկել, պատմում էր իր զինվորական կյանքից, շատ ոգեւորված էր։ Ռիսկով, հավատարիմ ու նվիրված ընկեր էր»,– պատմեց Անին։
Կորյունի հետ հարազատներին կապ հաստատել չի հաջողվել երեկ գիշերվանից։
Նշենք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել էր նաեւ ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գեւորգյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Ըստ ՊՆ–ի հաղորդագրության՝ ընթացել են տեղային մարտեր:
Ավելի ուշ, ՊՆ–ից հայտնեցին, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։
Ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմը 3 զոհ, 4 վիրավոր ունի։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Դադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Կանադայի Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելո...
Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարի...
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել