«Ուկրաինայում քաղաքա-բարոյական ողբ է». Նաիրա Զոհրաբյան
«Запад нам поможет. Ուկրաինայում քաղաքա-բարոյական ողբ է։ Ուկրաինան իրեն համարում է «քցված» ու մինչև կոշիկի պադոշի տակն արևմտամետ Կիևում հակաարևմտյան բունտ է հասունանում։
Իսկ ի՞նչ է եղել։
Պարզապես ավարտվել են Ջո Բայդեն-Անգելա Մերկել բանակցությունները, որի հիմնական նպատակը Ռուսաստանից դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազային նախագծին վերջնական հավանություն տալն էր, ինչը և արվեց։
Ու հիմա Ուկրաինայի քաղաքական իսթեբլիշմենթն իրեն համարում է ռուսական գազի դիմաց դաժանորեն «քցված»։
Այն Ուկրաինան, ով ինչպես ժամանակին Վրաստանը, հանուն արևմտյան մակիաժի, տևական խաչակրաց պատերազմների մեջ էր։
ԱՄՆ-Ռուսաստան-Գերմանիա գազային մեծ համաձայնագիրն այլևս իրողություն է։ «Քցեցի՞ն» Ուկրաինային հզոր հոգաբարձու երկրները, ես կարծում եմ՝ ոչ։
Ինչպես ժամանակին իմ հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ եք Ադրբեջանին զենք վաճառում, պատասխանեց ՌԴ դումայի նախկին նախագահը՝ «это только бизнес»։
Ու հետո, ինչպես դաժանորեն վկայում է համաշխարհային պատմությունը, հատկապես գերտերությունները շարժվում են բացառապես իրենց երկրների քաղաքական, տնտեսական ու որ ամենակարևորն է՝ աշխարհաքաղաքական շահերով։
Իսկ արևմտյան վիտամինների վրա հույս դրածների սենտիմենտալ պաչիկներն իգրոկ-գերտերությունների բանտիկներին չի։
Հա, չմոռանամ Եվրոպական խորհրդի 2,6 միլիարդով հայկական Էլդորադո կառուցողներին հիասթափեցնել՝ այդ գումարի շատ քիչ չափաբաժինն է, այսպես կոչված ձրի փող՝ մոտ 200 միլիոնը։ Մնացածն արտաքին պարտք է՝ այլևս խիստ ռիսկային զոնայում գտնվող մեր արտաքին պարտքի բալանսին։
Պլյուս՝ այդ փաթեթով նախատեսված ներդրումային ծրագրերը, երբ մի լուսապայծառ արարատյան առավոտ կզարթնենք ու կիմանանք, որ թուրք Զարդուշտն այդ 2,6 միլիարդի փաթեթում ներդրում է արել Գեղարքունիքում կամ Սյունիքում, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ հայ զինվոր էր մորթում։
Իհարկե, ժանրի կանոնները պահելու համար, Զարդուշտն իր կամպանիան կգրանցի սեյշելյան կղզիների օֆշորում, որ «հայրենասիրական-անիմաստ-թիթիզ» պիկետներից խուսափի»։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել