«Չգիտեմ, թե կոնկրետ ինչ խնդիրներ են առաջացել, մի շարք առողջական խնդիրներ ունի». Որոտանի համայնքապետը բժիշկների հսկողության տակ է
Սյունիքի մարզի Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը, ով հուլիսի 9-ից կալանավորված է՝ առողջական խնդիրներ ունի և գտնվում է բժիշկների հսկողության տակ, նա պահվում է Գորիսի քրեակատարողական հիմնարկում։
Համայնքապետի եղբայրը՝ Սեյրան Օհանջանյանը, հայտնել է, որ եղբայրն առողջական խնդիրները ձեռք է բերել Արցախյան ազատամարտի ժամանակ՝ երկրորդ կարգի հաշմանդամ է, ոտքն էլ մեկ ամիս առաջ էին վիրահատել։
«Հիմա ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ խնդիրներ են առաջացել, մի շարք առողջական խնդիրներ ունի, բնական է, որ նման բան կառաջանար։ Ասում են՝ երկու ամիս կամ մի քիչ շուտ նախաքննությունը կավարտվի ու նա այդպիսի առողջական խնդիրներով պետք է մնա կալանքի տակ։ Տեսակցություններ դեռևս չեն թույլատրում, շաբաթը մեկ անգամ սնունդ ենք տանում, թողնում»,- ասել է Սեյրան Օհանջանյանը։
Նա նաև նշել է, որ եղբայրը նման առողջական խնդիրներով Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ զենքը ձեռքին դիրքերում է եղել, որի ժամանակ մեկ ոտքն ամբողջությամբ ուռած է եղել։
«Նման առողջական խնդիրներով կարիք չկար նրան տանեին ու պահեին կալանքի տակ»,- եզրափակել է Սեյրան Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ իրավապահները Սուրեն Օհանջանյանին մեղադրում են նտրությունների ժամանակ բնակիչներին կոնկրետ քաղաքական ուժի ընտրելու համար ուղղորդելու և ընտրակաշառք տալու համար:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարի...
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել
5 անձ վիճել են, վերցրել բջջային հեռախոսն ու փախել