նիկոլին մատուցած, ո՞ր ծառայության համար է Սուրեն Պապիկյանը վերածվում սուպեր փոխնախարարի
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ․ իշխանության փողն ինքն է տնօրինելու՝ բառի ուղիղ եւ անուղղակի իմաստով։ Նրա՝ կառավարություն տեղափոխվելով, կարելի է ասել, կազմաքանդվելու է ՏԿԵ նախարարությունը՝ ենթակա գրեթե բոլոր ոլորտները հանվելու են նախարարության կառուցվածքից եւ դրվելու են փոխվարչապետի ենթակայության տակ։
Ինչպես հայտնի է, նախարարության ենթակայության տակ է գործում 4 մարմին՝ Ջրային կոմիտեն, Միգրացիոն ծառայությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեն, Քաղաքացիական ավիացիան, դրանից բացի՝ մոտ երկու տասնյակի հասնող պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, որպիսիք են Ջրառը, ատոմակայանը, ՀԷՑ-ը եւ այլն։
Կառավարության կառուցվածքային փոփոխություններով, ինչպես նաեւ վարչապետի որոշումներով՝ ամենաեկամտաբեր եւ փողոտ ոլորտները կենթարկվեն Պապիկյանին։
Անգամ ճանապարհաշինությունը, ինչ-որ կոմիտեի տեսքով, դուրս կգա ՏԿԵՆ-ից եւ ուղիղ կենթարկվի Պապիկյանին։ Նրան կենթարկվեն նաեւ մարզպետները եւ այլն։ Սա է պատճառը, որ Ռոմանոս Պետրոսյանը հրաժարվում է տարածքայինի նախարար նշանակվելուց»:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարի...
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել
5 անձ վիճել են, վերցրել բջջային հեռախոսն ու փախել