Փաշինյանը հրահանգել է դադարեցնել Մարությանի դեմ արշավները. ինչ է փոխվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին հեռացնելու օպերացիան կարելի է ավարտված համարել:
Իշխանությունը տեւական ժամանակ է՝ փորձում էր տարբեր ձեւեր գտնել Մարությանին պաշտոնանկ անելու համար, սակայն ապարդյուն, որեւէ ձեւով նրանց չի հաջողվել հասնել իրենց նպատակին: Համենայնդեպս այս պահին այդ պրոցեսը կանգնեցրել են, իսկ Մարությանն էլ շարունակում է ակտիվորեն ապամոնտաժել Երևանի որոշ ապօրինի շինություններ:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանական վերնախավին դուր է եկել Մարությանի՝ ամեն ինչ քանդելու գործելաոճը:
Իշխանության համար ընդունելի է նաեւ այն փաստը, որ Մարությանը «մահաբեր գազելները» փոխում է նոր «գազելներով» ու հանրությանը ցույց է տալիս, թե գործ է անում: Մի խոսքով, աշխատանքի իմիտացիան դուր է եկել երկու տարի անգործության հետ ասոցացվող դերասանին քաղաքապետ դարձրած Փաշինյանին. նա հրահանգել է կանգնեցնել Մարությանի դեմ արշավները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարի...
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել