Փաշինյանի իշխանությունը 2 միլիարդ 786 միլիոն է տվել չարաշահումների և մի քանի դրվագով դատապարտված նախկին քաղաքապետի ընկերությանը
168.am-ն անդրադարձել էր Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչության կողմից իրականացված հերթական մեկ անձից գնմանը՝ այս անգամ 2 միլիարդ 786 միլիոն դրամի չափով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այդքան գումարի գնում է կատարել ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելու համար։
Ավելին, նախապես նաև ընկերությանը տրվել է 557 միլիոն դրամ կանխավճար։
Պարզվում է՝ Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը 2 միլիարդ 786 միլիոն դրամի մեկ անձից գնում է կատարել պաշտոնական լիազորությունները չարաշահելու և այլ դրվագների համար դատապարտված, 2000-2014 թվականներին Գորիսի հանրապետական քաղաքապետին պատկանող ընկերությունից։
Ով է Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը
2014 թվականին Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մի քանի դրվագ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև ՔՕ 310-րդ հոդվածով՝ պաշտոնատար անձի կողմից օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը։
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Նելսոն Ոսկանյանին մեղավոր է ճանաչել և նշանակել պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 4 տարի ժամկետով, և տուգանք` 300.000 դրամի չափով:
Վերաքննիչ դատարանը դատավճիռը թողել էր օրինական ուժի մեջ:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարի...
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել