Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիա Քննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիները Փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունը ԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկը ՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոց Ապրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. Սուրենյան Սպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանով Այս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. Սուրենյան Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթով Քասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվել Հայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիաՔննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիներըՓրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունըԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկըՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոցԱպրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. ՍուրենյանՍպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանովԱյս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. ՍուրենյանՀյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթովՔասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվելՀայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունըԻրանը հերքում է իր պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարՊուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՏեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգըՇարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներըԿանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացումՄելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ»Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամըՔննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրներըԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունըԻրանի նախկին արտգործնախարարը մահացել է ստացած վիրավորումներիցՈւկրաինական զինվորականները մասնակցել են Մերձավոր Արևելքի գործողություններիՆավթի շուկաները Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը գնահատում են ռիսկայինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-ից 10-ըՎաշինգտոնում տեղի կունենան Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակությունների ուղիղ բանակցություններ52 մլն դրամ` սոլֆեջոյի դասերն ավելի հետաքրքիր դարձնելու համարՄարտին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ապրիլի 10-իցՍտեփանավանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխանԻրանը պատրաստվում է Հորմուզի նեղուցի կառավարման քաղաքականության «նոր փուլին»Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելքԹրամփը Իրանից պահանջում է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չգանձելՀայաստանը` ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսումՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է. Ղազախստանը հանձնել է հետախուզվող անձինՆորակոչիկների առօրյան և նպատակադրումը՝ դառնալ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուՀայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունըԱրճիս գյուղում խանութ է այրվելՇենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգըԴեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀայաստանը վերընտրվել է ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի, ինչպես նաև` ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամՀրդեհ է բռնկվել Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին գտնվող ամառանոցներից մեկումՊուտինը Զատկի զինադադար է հայտարարելՍամվել Կարապետյանի գործը ապրիլի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանՈչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհիցՆեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետԲացում ենք Էստոնիայի դեսպանությունը Երևանի սրտումՀրապարակվել են ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուների անուններըTRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը
Հայաստան

Երասխում տեղի ունեցող գործողություններում կա շատ ուժեղ թուրքական մասնակցություն. Ռուբեն Սաֆրաստյան

Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները պարբերաբար կրակոցներ են արձակում: Երասխի հատվածում հուլիսի 14-ին զոհվել էր ՀՀ ԶՈՒ զինծառայողը: Հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերն էլ ադրբեջանական զինված ուժերի հրազենային զինատեսակներից արձակած կրակոցների հետևանքով վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը: Թուրքիայի ներգրավումն այս գործընթացում նկատելի է՝ ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ՝ վերլուծաբանների, քաղաքագետների ու թուրքագետների:

168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, թե Երասխի ուղղությամբ ընթացող գործընթացները հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են Շուշիի հայտարարագրից բխող քայլերը, այն է՝ սկսել են դաշնային պետություն ստեղծելու ուղղված գործընթացները:

«Ես կարծում եմ, որ Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բոլոր գործողությունները մեր տարածաշրջանում համաձայնեցված են կամ ուղղորդվում են Թուրքիայի կողմից: Այսօր մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: Շուշիի հայտարարագրից պարզ է և երևում է, որ երկու երկրները սկսել են գործընթաց, որի նպատակն է՝ ստեղծել դաշնային պետություն: Ես կարծում եմ՝ մենք արդեն կարող ենք արձանագրել, որ ամեն դեպքում այդ նպատակը երկու պետությունների առջև դրված է, և ես դա դիտարկում եմ ոչ միայն՝ Թուրքիա, Ադրբեջան՝ այդ երկու պետությունների սերտաճման գործընթաց, այլ նաև՝ պանթուրքիստական ծրագրերի տեսակետից: Փաստորեն, Ադրբեջանը պանթուրքիստական ծրագրերի տեսակետից դառնում է առաջինը, որ, այսպես ասած, բռնում է այդ ճանապարհը և պետք է օրինակ հանդիսանա այլ թուրքալեզու պետությունների համար: Այնպես որ՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր սահմանին՝ Նախիջևանի հետ, Երասխում, դրանում, ըստ էության, ես համոզված եմ՝ թուրքական շատ ուժեղ մասնակցություն կա:

 Կարծում եմ, որ այդ գործողությունները, որը մենք ակնհայտորեն տեսնում ենք, և ծրագրերը, որ վերլուծությունների միջոցով մենք կարողանում ենք բացահայտել, պետք է շատ լուրջ ուշադրության արժանանան մեր իշխանությունների կողմից, և պետք է դրան փորձել հակահարված տալ առաջինը դիվանագիտական միջոցներով, և, իհարկե, ռազմական առումով պատրաստ լինել ամեն տեսակի պրովոկացիաների:

Այնպես որ՝ այստեղ աշխատելու մեծ դաշտ կա, և մեր դիվանագիտությունը պետք է մոտակա ապագայում այս ուղղությամբ շատ լուրջ աշխատանք տանի, որպեսզի այս ծրագրերը, որի մասին խոսեցի, հասու դառնան նաև այլ պետություններին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Սաֆրաստյանը:

Հարցին՝ արդյո՞ք այժմ տեսնում է նման աշխատանքի հնարավորություն, այն դեպքում, երբ Հայաստանի արտաքին գերատեսչությունը մոտ 2 ամիս առանց ղեկավարի է ու նկատելի չէ, թե ինչ ուղղություններով է գործում այժմ, թուրքագետն արձագանքեց.

«Ներկա փուլում, իհարկե, ոչ, որովհետև մենք տեսնում ենք, որ վերակազմավորվում է ԱԳՆ ղեկավարությունը: Հույս ունենանք, որ այդ վերակազմավորումը կնպաստի, որպեսզի ստեղծվի ավելի գործունակ ԱԳՆ:

Նախարարության աշխատակիցների մի զգալի մասն իմ ուսանողներն են եղել, մի զգալի մասը՝ իմ ընկերները, գործընկերներն են եղել, ես այդ ժամանակ դիվանագիտական աշխատանք եմ տարել Գերմանիայում, ես շատ լավ գիտեմ մեր ԱԳՆ կազմը և համոզված եմ, որ այն համալրված է բանիմաց, իրենց գործը լավ իմացող, պրոֆեսիոնալ դիվանագետներով։ Ուղղակի պետք է ղեկավարությունը ճիշտ ընտրվի և ճիշտ նպատակներ դրվեն: Դա շատ կարևոր է, որովհետև կարող են դիվանագետները պրոֆեսիոնալներ լինել, բայց պետք է նրանց գործողություններն ուղղորդվեն ծրագրավորված, համակարգված ձևով: Մի դիվանագետը, որ աշխատում է աշխարհի մի ծայրում, պետք է հասկանա, որ ինքը մաս է կազմում մի ծրագրի, որն իր ղեկավարությունը, արտգործնախարարությունն է մշակել: Շատ լուրջ աշխատանք պետք է տարվի:

Վերջին շրջանում ես հանգել եմ եզրակացության, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է մենք սկզբունքորեն փոխենք, իհարկե, պահպանելով և խորացնելով մեր համագործակցությունը մեր հիմնական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, մեր համագործակցությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մերձավոր Արևելյան երկրների հետ։ Մենք մեր արտաքին քաղաքականության մեջ շեշտը պետք է դնենք այն արժեքների վրա, որոնք մեր ժողովուրդը հազարամյակների ընթացքում ստեղծել է, այն քաղաքակրթական, մշակութային արժեքների, որոնք մաս են կազմում համաշխարհային քաղաքակրթության: Սա միջազգային հարաբերությունների տեսության մեջ մի նոր ուղղություն է, որը նոր է սկսում զարգանալ՝ արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն: Այսինքն՝ եթե պարզեցնենք՝ մենք պետք է կարողանանք ճանաչելի դառնալ աշխարհի համար մեր արժեքներով: Մենք ո՛չ նավթ ունենք, ո՛չ գազ, ո՛չ բարենպաստ աշխարհագրական դիրք, ո՛չ շատ մեծ, հզոր բանակ ունենք, ո՛չ մեծ տարածք, բնակչություն․․․ մեր հիմնական զենքը մեր արժեքներն են, և պետք է մենք դա կարողանանք մեր արտաքին քաղաքականության մեջ օգտագործել, որպեսզի ճանաչելի դառնանք:

Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ մենք պարտվեցինք նաև դիվանագիտական, միջազգային հարաբերությունների ոլորտում: Ըստ էության մենք մեկուսացվեցինք: Պետք է դրանից խուսափել և մաս կազմել համաշխարհային այն գործընթացներին, որոնք հիմա տեղի են ունենում աշխարհում»:

Թուրքագետի խոսքով՝ տարածաշրջանային գործընթացների նկատմամբ տեսանելի է նաև գերտերությունների հետաքրքրությունների ակտիվացումը, սակայն այն նկատելի միտումների չի տանի, եթե չօգտագործենք:

«Ես գտնում եմ, որ վերջին ամիսներին գերտերությունները նշաններ են ցույց տալիս, որ սկսում են ավելի հետաքրքրվել մեր տարածաշրջանով: Ռուսաստանը, որպես տարածաշրջանային կարևոր պետություն, այստեղ ունի իր ազդեցության ոլորտները, դա դնենք մի կողմ:

Այո, Թրամփի նախագահության շրջանում ԱՄՆ-ը ակնհայտորեն մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը եթե չէր կորցրել, ապա շատ թուլացրել էր: Թրամփի նախագահության շրջանում տեղի ունեցող գլոբալ պրոցեսի մաս էր կազմում նաև այն, որ նրանք այդպես շատ հեռավոր կերպով էին հետևում՝ ինչ է տեղի ունենում: Բայց Բայդենի նախագահության շրջանում մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ը ինչ-որ ձևերով նաև փորձում է կամ սկսում է իր ուշադրությունը մեր տարածաշրջանում ավելի թիրախավորված կերպով ցույց տալ: Սա արդեն ակնհայտ է: Եվ այն, որ ԱՄՆ-ը հայտարարում է, որ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի, դա հենց դրա վկայությունն է:

Նույնը կարելի է ասել նաև Ֆրանսիայի մասին, որը նույնպես փորձում է ակտիվանալ՝ առաջին հերթին՝ Մինսկի խմբի գործունեությունը, իր համանախագահությունն այնտեղ ակտիվացնելով:

Եվ վերջին մի քանի օրվա իրադարձությունները՝ կապված Միշելի այցի հետ, երբ ԵՄ-ն 2.5 միլիարդ դոլար օգնություն խոստացավ․ սա նույնպես վկայում է, որ ԵՄ-ն՝ որպես կազմակերպություն, ակտիվանում է մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանում:

Իհարկե, ես չեմ ասի, որ դա շատ մեծ, նոր հետևանքներ ունեցող միտում է: Իհարկե, ոչ, բայց որոշակի առումով հետաքրքրությունների ակտիվացում մեր տարածաշրջանի նկատմամբ նկատում եմ, և սա պետք է մեր դիվանագիտությունն օգտագործի՝ ի օգուտ մեզ»,- նշեց թուրքագետը: