Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես ցանկանում եմ կրկին հաղթել. Մբապե Իրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքով Փակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը Սիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասին Մարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով Ալեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը Շատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվեն Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջ Վթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներ ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծ Պետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամ

Ես ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթՆարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանըՓրկարար ծառայությունը հանրապետության 159 կրթական հաստատությունում բաց դասեր և ուսումնավարժություններ է անցկացրելՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր«Մկների ժողովը». առաջնախաղ ՎանաձորումՀայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվելԽորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՍիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափումՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄեկ օր ենթակա աշխատակցի դերում. ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի ԴավթյանՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջԵրևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ըՍպիտակ տունը «անպատասխանատու» է որակել ինսայդերական տեղեկատվության օգտագործման մասին ենթադրություններըԲրյուսելում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ աջակցության ծրագրերը
Հայաստան

Արևմուտքը Ղարաբաղյան հարցում 3 ճանապարհ ունի. եվրոպացի վերլուծաբան

Ռուսաստանն Արցախյան գոտու շուրջ Արևմուտքի հետ աշխատելու պատրաստակամության նշաններ է ցույց տալիս:

Օրերս հայտնի դարձավ, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են ղարաբաղյան կարգավորման ակտուալ հարցերը՝ հաշվի առնելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի պայմանավորվածությունները:

Սրան հաջորդեց Կրեմլի արձագանքը Հարավային Կովկասում ԵՄ-ի հետպատերազմյան դերակատարության վերաբերյալ: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշեց, որ Ռուսաստանը ողջունում է Եվրամիության պատրաստակամությունը՝ նպաստել Կովկասում խաղաղության հաստատմանը։ Ռուսաստանցի պաշտոնյան, սակայն, ընդգծեց, որ՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ծավալմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը հաջող են ընթանում»։

«Եթե միջնորդական ջանքերը նպաստում են խաղաղության, կայունության ու կանխատեսելիության հաստատմանը, ինչպես նաև օգնում են արդեն իսկ գոյություն ունեցող պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, ապա նման ջանքերը կարելի է միայն ողջունել»,- հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ այս ուղղությամբ աշխատանքները նորմալ են ծավալվում։

Միևնույն ժամանակ, ռուսական մեդիատիրույթում շրջանառվող վերլուծությունների համաձայն, Փարիզն ու Վաշինգտոնը, դժգոհ լինելով Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի աշխարհաքաղաքական արդյունքներից, նոր խաղ են սկսում, որում խաղադրույքներ են կատարում Երևանի վրա և փորձում ԼՂ հակամարտության նոր կարգավորման հեռանկարներ ստեղծել՝ թուլացնելով ՌԴ ազդեցությունը: Տարատեսակ վերլուծություններ և տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ խաղաղապահների՝ Արցախում տեղակայման ժամկետը չի երկարաձգվելու, կամ առաքելության «դեմքը» փոխվելու է, քանի որ ներառվելու են ֆրանսիացի խաղաղապահներ, կամ ընդհանրապես այդ առաքելությունն իրականացնելու է Ֆրանսիան, Ֆրանսիան քննարկումներ է նախաձեռնելու ՄԱԿ ԱԽ-ում, կամ վերանայվելու են ՄԱԿ ԱԽ ԼՂ-ին վերաբերող բանաձևերը, և այսպես շարունակ:

Իհարկե, դեռ հստակ չէ, թե ինչ ճանապարհով է գնալու հայ-արևմտյան գիծը, կամ ընդհանրապես որքանո՞վ է այն կենսունակ ու իրագործելի լինելու, սակայն գործընթաց կա, և այդ ֆոնին կարևորվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջիկա այցը ՀՀ:

Եվրոպացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ մասնագետների համար հասկանալի էր, որ պատերազմի ավարտը միայն ավելի մեծ տարածաշրջանային վերադասավորումների սկիզբ է, քանի որ ընկալում է եղել, որ հակամարտության առկայությունը տարածաշրջանում և ընդհանուր առմամբ հետսովետական գոտում ՌԴ ազդեցության գործիքներից է, իսկ հակամարտության լուծումը, բնականաբար, նշանակում է, որ ազդեցության գործիքը վերանում է:

Ըստ նրա, ներկայումս աշխարհաքաղաքական պայքարը հենց այս հարցի շուրջ է: Բայց, Ստյուարտի որակմամբ, ռուսական կողմը որոշակի վստահություն ունի այս գործընթացներում, քանի որ ռուս խաղաղապահներն արդեն հակամարտության գոտում են և այնտեղ են լինելու մի որոշակի ժամանակահատված:

«Իհարկե, դրա հեռանկարի շուրջ արդեն այս փուլից տարբեր վարկածներ են շրջանառվում, քննարկվում, սակայն Ռուսաստանը սերտորեն աշխատում է թե՛ հակամարտող կողմերի, թե՛ Թուրքիայի հետ, այստեղ դրանում է նաև այս դիվանագիտության ուժը և, ինչպես տեսնում ենք, չի հրաժարվում նաև այն գործընթացներից, որոնք կարող է նախաձեռնել Արևմուտքը:

Եվ այստեղ ՌԴ-ին ձեռնտու է նույնիսկ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբով, քան այն մերժել, վերջնականապես վերացնել և ունենալ անվերահսկելի արևմտյան գործընթացներ տարածաշրջանում: Արևմուտքը ցույց տվեց, որ սպառված չէ տարածաշրջանում և լիովին ունակ է գործել Մինսկի խմբից առանձին՝ ավելի ազդեցիկ նախաձեռնություններով:

Պետք է շեշտել նաև, որ ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահ երկրների ԱԳ նախարարները միասին քննարկումներ են անցկացնում, այդ մասին տեղեկատվություն եղավ, ի դեպ, քննարկում՝ առանց ՌԴ մասնակցության:

ԵՄ-ն ակտիվ է, սակայն նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել Մակրոնը, և դժվար է ասել, թե հնարավոր երեք ճանապարհներից որո՞վ կշարժվի Արևմուտքը՝ կբավարարվի միայն ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքը վերսկսելո՞վ, թե՞ առանձին նախաձեռնություններով, կամ գուցե եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափը փոփոխվի: Անցումային փուլ է, գործընթացներն Արևմուտքի օգտին են, քանի որ ընթանում է Արևմուտքի ուժերի միավորում, որում մեծ դեր խաղաց Միացյալ Նահանգները։ Իսկ Ռուսաստանի խնդիրները շատ են, ռեսուրսները՝ ոչ բավարար: Հենց այդ պատճառով ՌԴ-ն մեղմացնում է իր մոտեցումներն այս հակամարտությունում Արևմուտքի դերակատարության վերաբերյալ»,- ասաց նա: