Գեներալ Գագիկ Մելքոնյանի դեմ քաղաքացիական հայց է նախապատրաստվում. Լուսինե Սահակյան
Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցերին էր պատասխանում 1983-1988 թվականներին Էջմիածնի շրջանի Հացաշեն գյուղի կաթնամթերքային համալիրում աշխատանքային գործունեություն ծավալած, հետագայում` 1996-2008 թվականներին ընդհատումներով ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ աշխատած, 2000 թվականին գեներալ-մայորի, ապա 2003 գեներալ-լեյտենանտի կոչում ստացած Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սույն անձի բազմաթիվ մտազեղումների ընթացքում հնչել են նաև մտքեր Արթուր Վանեցյանի վերաբերյալ։ Մասնավորապես այդ անձը արտաբերել է, թե «Վանեցյան գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալն անգամ չի ազատում գեներալի ուսադիրներ կրող անձին մտածել խոսելուց առաջ ու հաշիվ տալ իրեն արտահայտած մտքերի համար։
Արդեն նախապատրաստվում է նշված ակնհայտ զրպարտչական արտահայտությունները հերքելու, պատճառած բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով քաղաքացիական հայցը։
Կհանդիպենք դատարանում»:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Կանադայի Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելո...
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարի...
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել