Հայկական թատրոնը ռեֆորմների խնդիր ունի, բայց դա չպետք է անեն գլոբալիստները. Արթուր Սահակյան
Ես այնքան էլ համաձայն չեմ, որ այս ամենը թյուրիմացություն է կամ ինչ-որ մեկը չգիտի իրականությունը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ռեժիսոր Արթուր Սահակյանը՝ անդրադառնալով նրան, որ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է Պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։
«Ես հեռու եմ այն մտքից, որ հայկական թատրոնը ռեֆորմների խնդիր չունի: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ ունի, բայց դրանք իրավունք ունեն անել մարդիկ, որոնք մտածում են հայկական թատերական արվեստի մասին: Գլոբալիստները եւ նրանց սպասարկողներն այլ բան են անում:
Իրենց պետք չի հայկական թատրոն: Եթե կան դիտողություններ կամ ուղղվածություն փոխելու խնդիր, դա քննարկելու թեմա է, բայց դրա մասին չէ խոսքը: Նույն բառը պարունակող երկու երեւույթ միավորելու մասին է խոսքը, մի բառ էնտեղ կրկնվում է, պետք է չկրկնվի: Դա պատրվակ է:
Պետք չի հայկական մտածողություն գիտնականին, պետք չի հայոց լեզու, առաքելական հավատ: Էդ ամենը խանգարում է համընդհանուր ընտանիք ստեղծելուն, որտեղ բոլորը երջանիկ ապրում են: Այսօր հեղինակություն չետք չի, որովհետեւ այդ մարդու խոսքը կշիռ կունենա: մենք պետք է դառնանք բույս»,-ասաց նա:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին