Վազգեն Մանուկյանի խափանման միջոցը չվերացվեց
Երևանք քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի պաշտպանների՝ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, վերացնելու միջնորդությունը:
Պաշտպանական կողմի ներկայացուցիչները միջնորդությունը ներկայացնելիս հայտնել էին, որ Վազգեն Մանուկյանը թե՛ նախաքննության փուլում, թե՛ դրա ավարտից հետո դրսևորել է պատշաճ վարքագիծ, հետևաբար՝ չկան նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր:
Մեղադրող դատախազն էլ նշել էր, թե չեն վերացել խափանման միջոցը կիրառելու ժամանակ առկա հիմքերը, ու առարկել էր ներկայացված միջնորդությանը:
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ նրա կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարի...
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել
5 անձ վիճել են, վերցրել բջջային հեռախոսն ու փախել