«Մեզ մոտ հարաբերական հանգիստ է, հազվադեպ կրակոցներ լինում են, սակայն անպատասխան չեն մնում». Արենիի համայնքապետ
Ադրբեջանական կողմը հերթական միջադեպն է հրահրել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։
Ըստ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, հուլիսի 19-ի երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։
168.am-ը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանից հետաքրքրվեց, թե համայնքում իրավիճակն ինչպե՞ս է։
«Մեզ մոտ հարաբերական հանգիստ է։ Այստեղ հազվադեպ կրակոցներ լինում են, սակայն անպատասխան չեն մնում»,- նշեց Հուսիկ Սահակյանը։
Թե ի՞նչ մտահոգություններ ունի Արենիի անվտանգության առնչությամբ՝ հարցին, Հուսիկ Սահակյանը դժվարացավ պատասխանել, նշելով, որ ճիշտ կլինի՝ այդ հարցին պատասխանեն զինվորականները։
«Բնակիչների մոտ որևէ խուճապ չկա, գյուղացիներն իրենց առօրյա հոգսերով ու աշխատանքներով են զբաղվում, նման բան մեզ մոտ չկա»,- եզրափակեց Հուսիկ Սահակյանը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին