«Պատիվ ունեմ»-ը այս իշխանությանը ցույց է տալու իր տեղը, այդ թվում հավանաբար ԱԺ-ի լծակներն օգտագործելով. Սոս Հակոբյան
Քաղաքական պայքարի մեթոդները չեն կարող լինել տեռորիստական. Մեր դերը նրանում չէ, որ մենք էլ մեր հերթին պայթեցնենք երկիրը, ուղղակի դաշտի աջ անկյունից, ոչ թե ձախ. Մեր դերն այն է, որ ինքներս թույլ չտանք ՀՀ-ի խարխլումը, պահպանենք օրինականությունը և ստիպենք իշխանությանը լինել այդ դաշտում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Սոս Հակոբյանը:
«Ընդդիմության առաջին անելիքներից է հանրության ճնշման շնորհիվ ու իր բոլոր լծակներով կանգնեցնել այս պատուհաս իշխանությանը՝ թույլ չտալով պետականակործան հերթական քայլը կատարել»,-ասաց նա։
Ըստ Հակոբյանի՝ քարոզարշավի ընթացքում, գուցե ժամանակի սղության պատճառով, ընդդիմությունը չկարողացավ շատ շփվել մարդկանց հետ, ներկայացնել, թե ինչ է ուզում, և պետք է աշխատի այդ ուղղությամբ։
«Պատիվ ունեմ» դաշինքը լինելու է ռադիկալ ընդդիմություն՝ քաղաքական իմաստով, բովանդակային առաջարկներով, քննադատություններով և օրակարգով է աշխատելու։ Ցանկացած եղանակով, նաև՝ կոշտ բառապաշարով, փողոցային պայքարով, հավանաբար՝ նաև խորհրդարանական լծակներն օգտագործելով՝ «Պատիվ ունեմ» դաշինքը իր տեղը ցույց է տալու այս իշխանությանը, սահմանափակելու է այս իշխանության սանձարձակությունները, որքանով դա հնարավոր է և լինելու է մաքսիմալ արդյունավետ։ Իշխանության հետ համագործակցություն չի կարող լինել»,-ասաց նա։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին