186 միլիոն դրամ ՊԵԿ-ին՝ երկու գնում կատարելու համար
Կառավարությունը հերթական փոփոխությունն է կատարել 2021 թվականի պետական բյուջեում՝ Պետական եկամուտների կոմիտեին հատկացնելով 186 միլիոն դրամ։
Գումարը ՊԵԿ-ին անհրաժեշտ է երկու գնում կատարելու և տեխնիկական ենթակառուցվածքի արդիականացման, գործող ենթակառուցվածքի հետ ինտեգրման և ներդրման համար։
ՊԵԿ-ին անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման նպատակով «Գնումների մասին» օրենքով կազմակերպվել է գնման գործընթաց, որի արդյունքում «Բի Լայն» ՍՊԸ-ի հետ 2021 թվականի մայիսի 21-ին կնքվել է պայմանագիր՝ 158.9 մլն դրամ արժեքով և «ԴՈՔՍ ՔՈՄՊՅՈՒՏՐ» ՍՊԸ-ի հետ 27.2 մլն դրամ արժեքով։
Նշենք, որ 186 միլիոն դրամ գնումների նպատակը, ըստ ՊԵԿ հիմնավորման, առաջնահերթ և անհետաձգելի խնդիրների լուծումն է, մաքսային համակարգի և «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի անխափան աշխատանքն ապահովելու, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային համակարգերի պահուստային տարբերակներն ունենալու համար:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին