Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժել Մենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին Դեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստների Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ 5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար Տեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարար Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. Ցահքնա Կարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համար ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարին Ակումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը Լիբանանում

Վլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. ՑահքնաԿարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համարՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարինԱկումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը ԼիբանանումՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիաՔննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիներըՓրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունըԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկըՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոցԱպրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. ՍուրենյանՍպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանովԱյս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. ՍուրենյանՀյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթովՔասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվելՀայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունըԻրանը հերքում է իր պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարՊուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՏեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգըՇարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներըԿանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացումՄելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ»Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամըՔննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրներըԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունըԻրանի նախկին արտգործնախարարը մահացել է ստացած վիրավորումներիցՈւկրաինական զինվորականները մասնակցել են Մերձավոր Արևելքի գործողություններիՆավթի շուկաները Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը գնահատում են ռիսկայինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-ից 10-ըՎաշինգտոնում տեղի կունենան Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակությունների ուղիղ բանակցություններ52 մլն դրամ` սոլֆեջոյի դասերն ավելի հետաքրքիր դարձնելու համարՄարտին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ապրիլի 10-իցՍտեփանավանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխանԻրանը պատրաստվում է Հորմուզի նեղուցի կառավարման քաղաքականության «նոր փուլին»Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելքԹրամփը Իրանից պահանջում է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չգանձելՀայաստանը` ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսումՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է. Ղազախստանը հանձնել է հետախուզվող անձինՆորակոչիկների առօրյան և նպատակադրումը՝ դառնալ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուՀայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունըԱրճիս գյուղում խանութ է այրվել
Հայաստան

«Ադրբեջանցիները մեր ամենաբարձր պոստի մոտ ևս 3 մեծ վրան են ավելացրել․ վրանները հո դատա՞րկ չեն»․ Կութի գյուղապետ

«Եթե այսպես շարունակվի, հնարավոր է՝ կութեցիները լքեն գյուղը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը։

Գյուղապետի խոսքով՝ չնայած ավելի քան 1 ամիս է՝ իրենց փոխանցում են, որ ռուս սահմանապահենրը տեղակայվելու են Կութում, մինչև օրս սահմանապահները տեղակայված չեն, ավելին՝ ադրբեջանցիներն ամեն օր ավելի են ամրապնդվում հայկական հողում․

«Ասում էին՝ ռուս սահմանապահները պետք է որ այս 2 օրը գային։ Պետք է գային, բայց հլը որ չկան։ Ադրբեջանցիները եկած, լցված, ամենքը՝ 4–5 վրան սարքած, իրենց պոստերում․ վրանները հո դատա՞րկ չեն։ Ճիշտ է, իրենց չենք տեսնում, բայց 2 օր առաջ հեռադիտակով նայեցի, մեր ամենաբարձր պոստի մոտ 3 հատ մեծ վրան է ավելացած, ոչ թե առաջ են գալիս, այլ գրաված տարածքում ամրապնդվում են․․․ Գյուղացիներն էլ են տեսել, ասում են՝ տեսե՞լ եք՝ ինչքան վրաններ են ավելացրել․․․ Վտանգը ավելի է շատանում, մենք էլ մարդ ենք, հո անասո՞ւն չենք․․․»։

Գյուղապետն անդրադարձավ նաև հունիսի 5-ին ադրբեջանցիների գողացած 80 գլուխ անասունների փաստին: Անասունները պատկանում էին գյուղի 5 ընտանիքներին, դեպքից շուրջ 2 ամիս է անցել, բայց պետությունն այդ ընտանիքներին փոխհատուցում դեռ չի տվել, մինչդեռ գյուղացին այդ անասուններով էր իր տունը պահում․

«Այդ 5 ընտանիքի ապրուստը գողացան, տարան, ոչ մի տեղից ոչ մի արձագանք, ոչ մի բան չկա։ Հիմա մենք այստեղ նստենք, սահման պահենք, որ ի՞նչ։ Այո, եթե անասունների հարցը չլուծվի, փոխհատուցում չտան, ինչպես նաև գյուղի անվտանգությունը չապահովեն՝ թշնամին հետ չգնա՝ ոչ միայն այդ 5 ընտանիքները, այլև ամբողջ գյուղը դատարկվելու է»։

Չիտչյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք վերջին օրերին իշխանության որևէ ներկայացուցիչ գնացե՞լ է Կութ: Մեր հարցի պատասխանը բացասական էր․

«Ո՛չ, ոչ մեկը։ Ոչ մի տեղից էլ չե՛ն եկել, սպասում ենք, որ մեր մարզպետը կանչի այդ 5 ընտանիքներին, ոչ մի տեղից ոչ մի արձագանք չկա․․․»։

Սիմա Չիտչյանը նաև ասաց, որ գյուղի վերևի հատվածում՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ, մարդիկ շարունակում են խոտհարքը․

«Ճիշտ է, կրակոցներ չկան, բայց գյուղացիները վախենալով են բարձրանում, տեխնիկա էլ չեն բարձրացնում, ամբողջը ձեռքով են քաղում․․․ Արոտ էլ չկա, արոտի տեղը քչացել է, ադրբեջանցիները վերցրել են, մնացել է չորացած մասը, անասունները սոված գնում գալիս են, տարածքը՝ քիչ, անասունը՝ շատ, արոտ էլ չկա, բա մարդիկ ի՞նչ անեն, սոված են մնացել անասունները․․․»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Նշենք, որ այս ընթացքում ադրբեջանցի և հայ զինվորականների միջև բազմաթիվ միջադեպեր են գրանցվել։ Մասնավորապես՝ մայիսի 25-ին Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով հրազենից մահացու վիրավորվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (32 տ.)։

Այս դեպքից 2 օր անց՝ մայիսի 27-ին, Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի կողմից շրջափակվել և գերեվարվել էր ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։