Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումը Վլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժել Մենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին Դեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստների Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ 5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար Տեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարար Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. Ցահքնա Կարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համար ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարին Ակումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին

Կայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. ՑահքնաԿարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համարՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարինԱկումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը ԼիբանանումՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիաՔննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիներըՓրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունըԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկըՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոցԱպրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. ՍուրենյանՍպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանովԱյս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. ՍուրենյանՀյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթովՔասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվելՀայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունըԻրանը հերքում է իր պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարՊուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՏեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգըՇարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներըԿանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացումՄելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ»Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամըՔննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրներըԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունըԻրանի նախկին արտգործնախարարը մահացել է ստացած վիրավորումներիցՈւկրաինական զինվորականները մասնակցել են Մերձավոր Արևելքի գործողություններիՆավթի շուկաները Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը գնահատում են ռիսկայինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-ից 10-ըՎաշինգտոնում տեղի կունենան Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակությունների ուղիղ բանակցություններ52 մլն դրամ` սոլֆեջոյի դասերն ավելի հետաքրքիր դարձնելու համարՄարտին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ապրիլի 10-իցՍտեփանավանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխանԻրանը պատրաստվում է Հորմուզի նեղուցի կառավարման քաղաքականության «նոր փուլին»Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելքԹրամփը Իրանից պահանջում է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չգանձելՀայաստանը` ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսումՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է. Ղազախստանը հանձնել է հետախուզվող անձինՆորակոչիկների առօրյան և նպատակադրումը՝ դառնալ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուՀայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունը
Թոփ-լուրեր

Բաց նամակ անծանոթ կարմիրբերետավորին

Դու շաբաթ օրը հրամայել ես քո կոլեգաներին՝ Գեղամ Նազարյանի գլուխը խփել գետնին։
Հիշեցնեմ, որ քո գլուխը քեզ վրա է այն պարզ պատճառով, որ Գեղամի 18 տարեկան տղան գլուխ չի խոնարհել թուրքի առաջ։

Անծանոթ կարմիր բերետավոր. չկասկածելով քո ինտելեկտի վրա՝ ուզում եմ հիշեցնել, որ Օսվենցիմի «զոնդերկոմանդները» կազմված են եղել հիմնականում հրեաներից։ Նրանք են, որ խաբելով, սպառնալով, ուժի կիրառմամբ, ասել է թե՝ գլուխը գետնին խփելով, հրեաներին քշել գազային խցիկներ, հետո միացրել դրանք, հետո մարմինները գցել վառարանները։

Այնպես որ՝ անմարդկային արարքների շարքում քո արածը մեծ բան չէ։
Բայց գիտե՞ս, թե Օսվենցիմի «զոնդերկոմանդները» ինչով են նաև հայտնի. մի պահի նրանք դադարել են «հրամանի մեքենա» լինել, հիշել են, որ մարդ են, հրաժարվել են անմարդկային հրամաններ կատարել ու ապստամբել են։ Շատ հետաքրքիր պատմություն է, խորհուրդ կտամ՝ կարդաս։

Այս պատերազմին շատ ոստիկաններ զոհվեցին, և ընդհանրապես, ոստիկանը շատ հարգված ու կարևոր մասնագիտություն է։ Ես 28 տարեկանից աշխատել եմ մեր երկրի ամենակարևոր շենքերում ու շատ լավ տեղյակ եմ, թե մեր պետության համար բարդ փուլերում ինչ կարևոր դեր են կատարել ոստիկանները։ Վստահ եմ, որ երբ այս աբսուրդի թատերախումբը, որ իրեն իշխանություն է կոչում, վերադառնա կուլիսներ, ոստիկանը նորից կստանձնի իրեն վերապահված՝ օրենքի պահապանի դերը։

Բայց մինչ այդ, անծանոթ կարմիրբերետավոր, դու պետք է ներողություն խնդրես Գեղամից։ Ձևը դու ընտրիր՝ միջնորդավորված, զուսպ, հրապարակայնորեն, նույնիսկ՝ կոլեգաներիդ միջավայրում, որովհետև նրանց մեջ կարգին մարդիկ կան, որոնք շաբաթ օրը իրենց ընտանիքներում վատ են զգացել քո հրամանի պատճառով։

Չեմ ուզում ծանրաբեռնել քո մտազբաղ գլուխն այնպիսի թեմաներով, ինչպիսին է համակարգի մի մասնիկը լինելը, հրաման կատարելը և այլն։ Դրանց մասին ամբողջական փիլիսոփայական, իրավագիտական ուղղություններ կան, միջազգային հնչեղության հայտնի դատավարություններ։ Թեև մի օր եթե հանդիպենք ու կամենաս՝ կպատմեմ դրանց մասին։ Բայց պայմանը մեկն է՝ դու պետք է ներողություն խնդրես Գեղամ Նազարյանից։

Մի´ արա դա իմ ասելով. քո ընկերների հետ նստիր, քննարկեք, խոսեք։ Եվ ընդհանրապես, մի´ վախեցեք իրար հետ խոսելուց։ Դա կհեշտացնի ապրելը և կհեշտացնի մեր ընդհանուր գործը։

Խոսեք, թե ինչո՞ւ է մեկ հոգու ցանկությամբ բանտում պահվում պրոֆեսոր Չարչյանը, որն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Հաստատ Չարչյանը ձեզնից որևէ մեկին, ձեզ շատ թանկ մեկին բուժած, փրկած կլինի։ Տղերքով սուրճ խմելիս նայեք իրար ու այդ հարցը տվեք։ Խոսեք, թե ինչու է թուրքը Երևանից 60 կմ հեռավորության վրա կրակում ու Սևանից 6 կմ հեռավորության վրա արդեն։ Ժամանակն է, որ բոլորս բոլորի հետ սկսենք խոսել։ Խոսեք, թե ինչո´ւ առնվազն հոկտեմբերի 19-ն Հայաստանը չհամաձայնեց պատերազմի դադարեցմանը։ Գուցե Հայաստանը համաձայն էր, բայց այն Մեկը համաձայն չէր, ու մենք դրանից հետո տվեցինք օրական 100 նոր զոհ, բազմաթիվ վիրավորներ ու Շուշին։

Համբերատար խոսենք նաև այն երասխավանցու, կութեցու հետ, որը քվեարկել է Նիկոլի օգտին, ու դրանից 20 օր հետո ասում է, որ «ընտրություններից հետո սկսել են շատ կրակել ու մենք անպաշտպան ենք»։

Խոսեք, թե ինչու են երկրի բոլոր կրթված մարդիկ արդեն ութ ամիս է՝ փողոցներում, իսկ դուք՝ նրանց դիմաց։ Խոսելը շատ կարևոր է. դա մի լավ բանի հաստատ կբերի։ Գլուխը գետնին խփելը, գլուխ թռցնելը դժվար բան չէ, դա կա ու կա։ Մանավանդ, որ այսպես շարունակվելու դեպքում թուրքը մեր պետության գլուխն է վերջնականապես գետնին տալու՝ Ամարասից մինչև Մեղրի ու Տավուշ։ Իսկ մինչ այդ կարևոր է քո ներողությունը, գուցե դրանից սկսվի մեր պետության փրկությունը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ