GOOGLE-ը Ոսկեպարի դպրոցը որպես ադրբեջանի տարածք է ցույց տալիս
Նոյեմբերյան համայնքի մաս կազմող, սահմանամերձ Ոսկեպար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները դպրոցի տարածքից բջջային հեռախոսներով համացանց մտնելու դեպքում Գուգլը նրանց հեռախոսներին տեղեկացնում է՝ բարի գալուստ, Ադրբեջան ճանապարհորդելու։
Ոսկեպարցիները զարմացած են, քանզի իրենց դպրոցի տարածքը միշտ հեռու է Ադրբեջանի սահմանագոտուց, մինչեւ 2020թ․ նոյեմբերի 10-ը՝ Արցախում պատերազմի ավարտը, Գուգլը նման հաղորդագրություներ Ոսկեպարի սահմանի վերաբերյալ չէր ուղարկում։ Ոսկեպարի բնակիչները մտահոգված են, կարծելով,որ սա Ադրբեջանի իշխանության հակահայ քայլերի հետեւանք է, Գուգլը մասնավոր կազմակերպություն է, որը կարող է, Ադրբեջանից ստացած մեծ փողերի դիմաց, սահմանային քարտեզներում փոփոխություներ կատարել, եւ եթե հետո Գուգլի քարտեզներով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանագծում, սահմանազատում կատարվի, Ոսկեպարի շատ տարածքներ կարող են հանձնվել Ադրբեջանին։
1990-94թվականներին հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով Ոսկեպարը մեծ զրկանքներ, շատ զոհեր է ունեցել, սակայն 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանից ոսկեպարցի գործարարներ եկան հայրենի գյուղ եւ իրենց համագյուղացիներին ուղղորդեցին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընտրելու, քվեարկությանը մասնակցած 359 ոսկեպարցիներից 285-ն իրենց քվեն տվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությանը։
Ռուսաստանից ոսկեպարցի գործարարների գալը տարօրինակ էր, որովհետեւ Ռուսաստանի դաշնությունում հիմնական բնակվող, աշխատող ոսկեպարցի գործարարները հայրենի Ոսկեպար սովորաբար վերադառնում են տարին մի անգամ՝ Վարդավառին, որը Ոսկեպարի բնակիչները տոնում են օգոստոսի առաջին կիրակի օրը։
Զարմանալի է ՌԴ-ում բնակվող ոսկեպարցի գործարարների կողմից Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում սատարելը, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծման, սահմանազատման հետեւանքով Յուխարի Ասքիբարայի՝ Վերին Ոսկեպարի՝ նախկինում ադրբեջանաբնակ գյուղի տարածքը կարող է վերադարձվել Ադրբեջանին, ինչի հետեւանքով հողագործությամբ գրեթե չզբաղվող ոսկեպարցիները կզրկվեն արոտավայրերից, այլեւս չեն կարողանա զբաղվել խոշոր եղջերավորների անասնապահությամբ


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ