Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես ցանկանում եմ կրկին հաղթել. Մբապե Իրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքով Փակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը Սիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասին Մարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով Ալեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը Շատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվեն Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջ Վթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներ ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծ Պետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամ

Ես ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթՆարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանըՓրկարար ծառայությունը հանրապետության 159 կրթական հաստատությունում բաց դասեր և ուսումնավարժություններ է անցկացրելՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր«Մկների ժողովը». առաջնախաղ ՎանաձորումՀայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվելԽորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՍիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափումՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄեկ օր ենթակա աշխատակցի դերում. ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի ԴավթյանՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջԵրևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ըՍպիտակ տունը «անպատասխանատու» է որակել ինսայդերական տեղեկատվության օգտագործման մասին ենթադրություններըԲրյուսելում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ աջակցության ծրագրերը
Հայաստան

Ղարաբաղը պատերազմից հետո՝ Բաքվի նշանառության եւ Մոսկվայի «պաշտպանության» տակ. DW-ի անդրադարձը

2020 թվականին Լեռնային Ղարաբաղի համար պատերազմից հետո տարածաշրջանի այն հատվածը, որտեղ դեռ նախկինի պես հայեր են բնակվում, եւ որը չի վերադարձվել Ադրբեջանին զինադադարի մասին համաձայնությունից հետո, փաստացի դարձել է Ռուսաստանի պրոտեկտորատը, իսկ ԵՄ-ի հեղինակությունը տարածաշրջանում վատթարանում է: Այսպես է կարծում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Ֆելիքս Հեթը, որը մասնակցել է հուլիսի 6-ին կայացած առցանց քննարկմանը՝ կազմակերպած Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությանը (ԳՍԴԿ) մոտ գտնվող գերմանական հիմնադրամի կողմից: Գերմանացի փորձագետը քաջածանոթ է հակամարտության պատճառներին եւ հետեւանքներին, սակայն ոչ գերմանացիների մեծամասնությանը, գրել է Deutsche Welle-ն:

Քննարկման հենց սկզբում Հեթը նշեց, որ այժմ քիչ օբյեկտիվ տեղեկություններ կան Ղարաբաղի տարածաշրջանի վերաբերյալ: Ֆելիքս Հեթը ներկայումս գտնվում է Թբիլիսիում, որտեղ է Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը: Նա հիշեցրեց, որ 2014 թվականին Բաքուն փակել էր հիմնադրամի գրասենյակը Ադրբեջանում, իսկ Երեւանի հետ հիմնադրամը սերտ կապեր է պահպանում:

Ըստ Հեթի՝ զինադադարի մասին հայտարարությունից հետո Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեկ երրորդը՝ շուրջ 110 հազար մարդ, փախել է Հայաստան: Հետագայում նրանցից 70 հազարը վերադարձել է, բայց ոչ այն քաղաքներ ու գյուղեր, որտեղ նրանք ավելի վաղ բնակվում էին , եւ որոնք այժմ վերահսկվում են Ադրբեջանի կողմից: (Հրադադարի արդյունքում Ադրբեջանը փաստացի հաղթեց 44-օրյա պատերազմում եւ կրկին մուտք գործեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում գտնվող տարածքներ, որոնք մինչ այդ զբաղեցնում էին հայերը):

Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության տարածքը պակասեց, իսկ վերադարձող հայերի պատճառով բնակիչների թիվն ավելացավ: Հետեւաբար, այժմ կացարանի, աշխատանքի եւ ջրամատակարարման հետ կապված սուր խնդիր կա: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պատճառով (միջազգային իրավունքի համաձայն՝ այն չճանաչված պետություն է), Կարմիր խաչից բացի ոչ մի միջազգային կազմակերպություն օգնություն չի տրամադրում, ասել է Ֆելիքս Հեթը:

Բայց որպես օգնականներ, այդ թվում՝ ենթակառուցվածքների վերականգնման գործում, հանդես են գալիս ռուս զինվորականները (փորձագետը նրանց անվանում է խաղաղապահներ): Այժմ տարածաշրջանում կա 4 հազար ռուս զինծառայող: Նրանց մնալու մասին համաձայնագիրը կնքվել է 5 տարի ժամկետով եւ ավտոմատ կերպով կերկարաձգվի նույն ժամանակահատվածով, եթե կողմերը չդադարեցնեն այն, ընդգծում է գերմանացի փորձագետը:

Ըստ նրա` հայերը, այդ թվում` Ղարաբաղում բնակվողները, ելնում են նրանից, որ ռուսները երկար կմնան տարածաշրջանում: Ռուսաստանի նկատմամբ քննադատական ​​տրամադրությունները, որոնք կային պատերազմից առաջ էր, այժմ չեն նկատվում: Ղարաբաղի բնակիչները ռուս զինվորականների ներկայությունը գնահատում են որպես իրենց անվտանգության երաշխիք, քանի որ զինվորականներն օգնում են նրանց հասնել արոտավայրերին եւ ջրամբարներին, գերեզմաններին, որոնք գտնվում են ադրբեջանական դիրքերին մոտ:

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանի դիրքորոշման մասին՝ փորձագետը նշում է, որ կան տարբեր մեկնաբանություններ, թե ինչու է Մոսկվան «թույլ տվել» Ադրբեջանին հաղթել: Այս վարկածներից մեկն այն է, որ Հայաստանը, պարտվելով պատերազմում եւ կորցնելով 1994 թվականի պատերազմի արդյունքում ստացած տարածքների մի մասը, դարձել է քաղաքականապես էլ ավելի կախված Ռուսաստանից: Սա համապատասխանում է ՌԴ արտաքին քաղաքական հայեցակարգին, որը ձգտում է դեպի բազմաբեւեռ աշխարհ՝ առանց ԱՄՆ հեգեմոնիայի: Եվ այս հայեցակարգում Ռուսաստանը Կովկասը դիտում է որպես իր ազդեցության ոլորտ:

Հարավային Կովկասում Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի խոսքով՝ Ղարաբաղյան պատերազմից հետո ԵՄ-ի եւ Գերմանիայի հեղինակությունը մեծապես տուժել է այս տարածաշրջանում: Եվրամիությունը դեմ էր Ղարաբաղում պատերազմին, բայց այն տեղի ունեցավ: Հետեւաբար, տարածաշրջանում ԵՄ-ին նախատում են այն բանի համար, որ դիվանագիտությունը չի աշխատել: Բացի այդ, Հայաստանի կողմից, ընդգծում է Ֆելիքս Հեթը, քննադատություն է հնչում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու մասին, որը պատերազմը սկսեց Թուրքիայի բացահայտ աջակցությամբ:

Ըստ Հեթի՝ Ղարաբաղի շուրջ հակամարտությունը խաղաղ, դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու ԵՄ փորձը ձախողվեց: Միեւնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ ավելի վաղ ԵԱՀԿ շրջանակներում Մինսկի խմբի բոլոր ջանքերը նույնպես ոչ մի արդյունքի չեն բերել, քանի որ հակամարտության կարգավորման մասին համաձայնության հիմնական պայմանը՝ տարածքների դիմաց Ղարաբաղի կարգավիճակը, հակամարտության կողմերը հրաժարվեցին կատարել:

Սակայն այս ամենը չի նշանակում, որ հակամարտությունը եւ դրա հետեւանքները չեն վերաբերում եվրոպացիներին, ընդգծում է փորձագետը: Չնայած այն հանգամանքին, որ ամենը տեղի է ունենում ԵՄ սահմաններից հեռու, չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ նավթի վաճառքով հարստացված փոքր երկիր պատերազմ սկսեց՝ հրաժարվելով հակամարտության լուծման խաղաղ ճանապարհից: Դա շատ է անհանգստացնում եվրոպացիներին՝ իրենց իսկ անվտանգության համատեքստում: Ինչպես նաեւ այն փաստը, որ Ադրբեջանում պետական ​​լրատվամիջոցները շարունակում են ատելություն սերմանել հայերի նկատմամբ, եւ Բաքուն փորձում է ավելի ամրապնդել պատերազմում հաղթածի իր դիրքերը, ասում է Ֆելիքս Հեթը:

Ի տարբերություն ԵՄ-ի եւ Գերմանիայի, Թուրքիան նշանակալի դեր խաղաց հակամարտության եւ նրա ռազմական կարգավորման գործընթացում, որին դեմ էր Արեւմուտքը: Նախագահ Էրդողանը բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, շեշտում է հիմնադրամի գերմանացի փորձագետը: Թուրքական կողմի տրամադրած զենքի, մասնավորապես՝ նորագույն անօդաչուների շնորհիվ, որոնց դեմ հայկական ՀՕՊ համակարգը գործնականում անզոր էր, ռազմական գործողություններում Ադրբեջանը հաղթանակ տարավ:

Ինչպես շեշտում է Ֆելիքս Հեթը, անհասկանալի է, թե ինչ էր ուզում ձեռք բերել Թուրքիան՝ մասնակցելով պատերազմին, եւ անհասկանալի է նաեւ, թե ինչու է նա հայտարարված հրադադարից հետո շարունակում արգելափակել Հայաստանի հետ սահմանը, որը փակել էր դեռ 90-ականների սկզբին՝ վկայակոչելով հայկական զորքերի կողմից Ադրբեջանի շրջանների օկուպացիան: Սակայն Երեւանը, որը, ըստ էության, շահագրգռված է տնտեսական պատճառներով վերադառնալ նորմալ ռեժիմի, սահմանը բացելու հեռանկարը սպառնալիք է համարում իր անվտանգության համար, ընդգծում է Հեթը: