Որևէ մեկը չունի երաշխիք, որ ադրբեջանական զինուժը դուրս կգա ՀՀ տարածքից. Աբրահամյան
Որևէ մեկը չունի երաշխիք, որ ադրբեջանական զինուժը դուրս կգա ՀՀ տարածքից, ավելին՝ կա մեծ ռիսկ, որ հետագայում կզարգացնի իր հաջողությունը սահմանագծի այդ կամ այլ ուղղություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանական զորքերը շարունակում են գտնվել ՀՀ տարածքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածում։
Որևէ մեկը չունի երաշխիք, որ ադրբեջանական զինուժը դուրս կգա ՀՀ տարածքից, ավելին՝ կա մեծ ռիսկ, որ հետագայում կզարգացնի իր հաջողությունը սահմանագծի այդ կամ այլ ուղղություններով։
Այս պայմաններում արդյո՞ք երկրում կարող է ապահովվել երկարաժամկետ զարգացում, կայունություն և անվտանգություն։ Միանշանակ ոչ։
Արդյո՞ք կապիտուլյանտները կարող են դուրս բերել երկիրն այս մղձավանջի նմանվող իրադրությունից։ Միանշանակ ոչ։
Անկախ քաղաքական դաշտի կոնֆիգուրացիայից, տարբեր ուժերի կամքից կամ ցանկությունից, որոշակի պարբերականությամբ երկիրը ցնցումների փուլ է մտնելու։
Արդյո՞ք համակարգը պատրաստ է նման իրավիճակային զարգացումների։ Միանշանակ ոչ։
Անկախ հասարակության՝ քաղաքական տարբեր ուժերի նկատմամբ հակասական վերաբերմունքից, սիմպատիայից պետք է գիտակցել, ներկայիս իշխանությունը երկիրը տանելու է նոր փորձությունների և կորուստների ճանապարհով, սրանց հետ երկիրը զիջումներից զերծ պահելու շանս չկա։
Այս իշխանությունը չի կարող երկար մնալ իշխանության, որովհետև այն նորանոր փլուզումների է բերելու, ինչն իր ծանր հետևանքներն ունենալու բոլորիս վրա»,- գրել է Աբրահամյանը։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...