Վարչապետը քայլեր է ձեռնարկում պետականության հիմնական և դեռ կանգուն մնացած հիմնասյունը տապալելու համար
«Վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որտեղ հղում կատարելով մի շարք հանգամանքների, օրենքի նշում է, որ ԶՈՒ ԳՇ պետը համարվում է պաշտոնից ազատված։
Վարչապետը ոչ վստահ քայլեր է ձեռնարկում մեր պետականության հիմնական և դեռ կանգուն մնացած հիմնասյուննը տապալելու համար, այլ բան է, որ գեներալ Գասպարյանը, մեղմ ասած, համաձայն չլինելով այս որոշմանը ազգային, օրենսդրական, քաղաքական, բարոյական տեսանկյունից, մտադիր չէ նահանջել և հեռանալ։
Արդյո՞ք կարող է վարչապետն ակնկալել, որ առանց լուրջ զիջումների ԳՇ պետը կհեռանա՝ իհարկե ոչ։
Նույնիսկ եթե փորձեն նոր ԳՇ պետ նշանակել, ապա շտաբը նրան այնքան ժամանակ չի ենթարկվի, քանի նրանց այդ մասին չի հորդորել Օնիկ Գասպարյանը։
Չգիտեմ, թե արդյո՞ք իշխանությունը որևէ զինվորականի խնդրելով, ստիպելով, պայմանավորվելով, միգուցե կոմպրոմատներով կստիպի այդ պաշտոնը ստանձնել, բայց փաստ է, որ այդպիսի դեմքը չի կարող վայելել բանակի հեղինակությունը և պարզ ասած ենթարկվել նրա հրամաններին։
Մարդկային լեզվով ասած, իշխանության ընտրած ճանապարհը բանակը, պետությունը փլուզման տանող ճանապարհն է, ինչի դեմը պետք է առնեն այս ամենը գիտակցող կառույցները, գործիչները և հավաքական առումով՝ ազգը»։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը