Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը Իրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասին Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից ԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառով Կառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծ Թրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքը Պատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանուն Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ Շարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին

Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Կարծիք

Բանակի աննախադեպ դեմարշը վերջին հիշեցնումն է Նիկոլ Փաշինյանին. Ավետիք Չալաբյան

Փետրվարի 25-ի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը աննախադեպ իրավիճակ ստեղծեց մեր երկրում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թեև վարչապետի պաշտոնից հուսահատաբար կառչած Նիկոլ Փաշինյանը փորձեց այն ներկայացնել որպես զինված հեղաշրջման փորձ, Երևանում ապրող ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ որևէ հեղաշրջում, առավել ևս զինված, տեղի չի ունեցել, փողոցներում զինվորներ չկան, Կառավարության շենքը որ ոք չի գրոհել, և ընդհանրապես, երեկվա լարված մթնոլորտում, ոչ մի էական բռնություն չի արձանագրվել (փառք Աստծո)։

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Եթե վերլուծենք Նիկոլ Փաշինյանի կողմից Կապիտուլիացիայի խայտառակ ակտի ստորագրմանը նախորդած, և դրան հաջորդող իրադարձությունները, ապա պարզ է դառնում, որ երկար տվայտանքներից հետո պարզապես բանակի ղեկավարության համբերության բաժակը երեկ վերջնականապես լցվել է։

Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով բանակը նետվել է պատերազմի բոցերի մեջ՝ թշնամական հսկայական կոալիցիային միայնակ դեմ հանդիման, առանց դաշնակիցների, իր վրա է կրել կորուստների հիմնական բեռը (այս պատերազմում հարյուրավոր կադրային սպաներ են զոհվել և հաշմվել), նույն Փաշինյանի հրամանով ստիպված է եղել առանց կռիվ հանձնել սեփական արյան գնով պահած Քարավաճառը, Աղդամը և Քաշաթաղը, հետո էլ արդեն Փաշինյանի խայտառակ բանավոր պայմանավորվածության պատճառով ստիպված հանձնել է Սյունիքի առաջավոր պաշտպանական բնագծերը։

Եթե այդքանը բավական չէր, Փաշինյանի կողմնակիցները պարբերաբար գրոհներ էին կազմակերպում բանակի վրա, կոտրում էին զորամասերի դարպասները, ընդհուպ մինչև ներխուժեցին Պաշտպանության նախարարության տարածք, և հաշվեհարդարով էին սպառնում բանակի ղեկավարությանը։

Այս ամենը չէր կարող անվերջ շարունակվեր։ Բանակը մեր պետության ողնաշարն է, և այն պետք է զերծ պահվի ներքաղաքական գործընթացներից։ Պատերազմի ծանր բեռը տարած, մեծ կորուստներ կրած, վիթխարի ճիգերով իր մարտունակությունը այսօր վերականգնող բանակին չի կարելի անվերջ ստորացնել, չի կարելի վաստակաշատ մարտական ղեկավարներին գրիչի մի հարվածով փողոց շպրտել, ինչ է նրանց ասածի մեջ մի բառը ձեր դուրը չի եկել (իսկ երեկվանը բնավ առաջին դեպքը չի)։

Պետության ցանկացած ղեկավար Հայաստանում պետք է հիշի, որ բանակը իր առաջին և կարևորագույն հենարանն է, և եթե այդ հենարանն այլևս չկա, նա կորցնում է ղեկավար լինելու բարոյական իրավունքը։

Այս իմաստով, երեկվա բանակի աննախադեպ դեմարշը վերջին հիշեցնումն է Նիկոլ Փաշինյանին, որ երկիրը կապիտուլյացիայի ենթարկելուց հետո, նա կորցրել է այն ղեկավարելու բարոյական իրավունքը։ Նրա հրաժարականն են արդեն պահանջել երկրի Նախագահը, Հայ առաքելական եկեղեցին, Գիտությունների ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, բազմաթիվ քաղաքական և հասարական կազմակերպություններ։ Նրա հրաժարականն է, որ ճանապարհ կբացի երկրում նոր քաղաքական զարգացումների համար, հնարավորություն կտա ընտրողներին, շատ ավելի սթափ և առանց "թավշե" վարդագույն ակնոցների, նոր ընտրություն կատարել երկրի ապագայի վերաբերյալ։ Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մասնակցել այդ ընտրություններին, շարունակել իր դերակատարությունը երկրի քաղաքական կյանքում, նա պետք է դադարի կառչել իր այսօրվա պաշտոնից, վերջ տա սպառնալիքների լեզվով իր քաղաքական հակառակորդների հետ խոսելուն, խելամիտ պայմանավորվածության հասնի նոր ընտորւթյունների վերաբերյալ, և այնուհետև արժանապատիվ հրաժարական տա, ինչպես դա կլիներ ցանկացած ժողովրդավարական պետությունում։ Հակառակ պարագայում, խորացող ներքին հակամարտությունը կկազմաքանդի մեր պետության առանց այդ էլ խարխլված հիմքերը, և մեզ կկանգնեցնի վերջնական ազգային աղետի առջև։

Ես անկեղծ հույս ունեմ, որ մենք այդպիսի աղետից կխուսափենք, և կկարողանանք քաղաքակիրթ և սահմանդրական լուծում գտնել այս աննախադեպ ճգնաժամից դուրս գալու համար։ Բանակի ղեկավարության երեկվա հայտարարությունը, նրա զուսպ և արժանապատիվ կեցվածքը այդպիսի հնարավորություն են տալիս, և այդ հնարավորությունից բոլոր կողմերը պետք է առավելագույնս օգտվեն այսօր։