Հիմա պա՞րզ է, ինչու է Ալիևը ծաղրում՝ ասելով NƏ OLDU, PAŞİNYAN. Արտակ Զաքարյան
Հիմա պարզ է՞, ինչու է ալիևը ծաղրում՝ ասելով NƏ OLDU, PAŞİNYAN? (ի՞նչ եղավ, Փաշինյան)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Թերթելով կապիտուլյանտի ֆեյսբուքյան (պաշտոնական) էջը (մաս 2-րդ)։
2020թ. նոյեմբերի 1, Արցախի դեմ սանձազերծված դավադիր պատերազմի 35-րդ օր։ Մեր զորքերը, արյունալի ու խառնիխուռը մարտերով ամբողջությամբ նահանջել էին Ջեբրայիլի, Ֆիզուլու և Հադրութի շրջաններից, Կուբաթլուի շրջանի մեծ մասից, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների որոշ գյուղերից։ Թշնամին ինքնավստահ ու գրեթե անխոչընդոտ խորանում էր մեր զորքերի թիկունքում՝ քայլելով դեպի Քարինտակ-Շուշի։ Ռազմաճակատում քաոս էր, անկառավարելի ու անհասկանալի քաոս։
Այդ նույն ժամանակ կապիտուլյանտն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանի իշխանություններն այնքան են հաղթական ինֆորմացիայով սնել իրենց հանրությանը, որ նրանք ամեն օր, արդեն երկար ժամանակ սպասում են, որ, վերջ, պատերազմն ավարտվելու է իրենց վերջնական հաղթանակով։ Եվ նրանք սպասում են այդ լուրին: Ես ցանկանում եմ ասել՝ իրենք այդ լուրը չեն ստանալու, այդ լուրը չեն ստանալու»։
Զավե՞շտ, դավաճանությունը քողարկող էժանագին քարոզչական տրյու՞կ, թե՞ ճակատագրի հեգնանք է սա։ Քննությունը կպարզի։
Փաստն այն է, որ այս հոխորտացող գրառումից ուղիղ 7 օր հետո Նիկոլը՝ նույն ալիևի հետ, ստորագրում է կապիտուլյացիոն հայտարարություն և զորքերը դուրս բերում բոլոր մնացյալ տարածքներից։ Իսկ ավելի ուշ հայտարարում, որ Շուշին ադրբեջանցիներինն է, իսկ Տեղ գյուղից այն կողմ՝ ընդհանրապես Ադրբեջան է։
Ահա այսպիսի գերագույն գլխավոր չգիտեմ ինչ է մեզ բաժին հասել ամենաճակատագրական պահին։
Հիմա պարզ է՞, թե ինչու՞ է ալիևը կապիտուլյանտին ծաղրում՝ ասելով NƏ OLDU, PAŞİNYAN? (ի՞նչ եղավ, Փաշինյան)։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը