Մենք ունենք ֆեյք վարչապետ, ֆեյք խորհրդարան, ֆեյք քաղաքացիական հասարակություն և ֆեյքերով զբաղվող ֆեյք անվտանգության մարմիններ
Ովքեր են այսօրվա Հայաստանի հերոսները՝ "Գագիկ Սողոմոնյանը", նրա ընդդիմախոս "Ռեգինա Պրազյանը", իսկ ով է ամենապետականամետ գործիչը, ճիշտ է, "Դոգ"-ն է։ Դոգը բարոյաէթիկական նորմերից է խոսում, ի տարբերություն խորհրդարանական մեծամասնության, հանդես է գալիս պետական շահի դիրքերից։ Դոգը ժամանակին ուներ իր նախատիպը, ֆրանսիական հեղափոխության ժամանակ Դոգի դերը կատարում էր Մարատը՝ "Ժողովրդի բարեկամը"։ Մարատը "Ժողովրդի բարեկամը" անունով թերթ էր տպում, բացահայտում ու պախարակում էր եղած արատները՝ անուն առ անում, ու կոչ էր անում աշխատացնել գիլիոտինը։ Մարատը խոսում էր ժողովրդի համար հասկանալի լեզվով, մատնանշում էր մեղավորներին և ժողովուրդը նրան սիրում էր։
Եթե հիմա խորհրդարանական ընտրություններ լինեին, Դոգը կդառնար խորհրդարանական մեծամասնություն, "Գագիկ Սողոմոնյանը" կլիներ Դոգի ընդդիմությունն, իսկ "Ռեգինա Պրազյանը" կդառնար արտախորհրդարանական ընդդիմություն, արևմտյան թևի քաղաքացիական հասարակության լիդերը։
Ինչու է այդպես ստացվել։ Որովհետև մենք հիմա ֆեյք պետությունում ենք ապրում, իսկ ֆեյք պետությունում մարդկանց հոգիներին տիրում են ֆեյքերն, իսկ այդ վիճակից դուրս գալու համար ամենամեծ լսարանը հավաքում է այդ ամենը բացահայտող ու դատաստան տեսնելու կոչով հանդես եկող "ժողովրդի բարեկամը"։
"Նիկոլ դավաճան", "Առանց Նիկոլ Հայաստան" կարգախոսները "Մերժիր Սերժին" կարգախոսի ժամանակակից տարբերակն է, սակայն դրանցով պետություն չես վերականգնի ու ապագային միտված քաղաքական դիսկուրս չես ձևավորի, ինչպես տեսանք 2018-ին։ Սա ընդամենը հերթական Ցուկցվանգն է, այսինքն գնում ենք Պատի դիրքին, որտեղից ելքեր չկան։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Սահարայի ավազները սպիտակել են
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...