Ոչ իրավաբանների համար բացատրեմ, թե ինչ է իրենից ներկայացնում քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի գործը
Ոչ իրավաբանների համար բացատրեմ, թե ինչ է իրենից ներկայացնում քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի գործը.
1) Պատկերացրեք՝ մի օր իշխանությունը հայտարարում է, որ փողոցում աղբ նետելը հանցագործություն է։
2) Քաղաքի տարբեր վայրերում տարբեր մարդիկ շարունակում են աղբ նետել։
3) Իշխանությունը աչքաթող է անում քաղաքի տարբեր վայրերում կուտակվող աղբը (որը լցնում են հենց իշխանության մարդիկ), սակայն անընդհատ շեշտում է, որ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկի մոտակայքում ինչ-որ չարագործներ անընդհատ աղբ են թափում։
4) Հետո պարզում է, թե ովքեր են «իքս» օրվա ընթացքում քայլել Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկով։ Պարզվում է՝ պայմանական 400 հոգի մարդ է անցել։
5) Հետո կարդում է այդ 400 հոգու ցուցակը և հայտնաբերում, որ նրանցից 4-ը հաճախ հրապարակավ քննադատում են իշխանությանը։
6) Հետո ասում է՝ ըհը՛ ուրեմն հենց էս 4-ն են։
7) Հետո գնում է էդ 4-ին ձերբակալում, դատարաններին էլ խստորեն ճնշում է, որ կալանավորեն։
Այստեղից՝ հարցեր. (ա) նորմալ է՞, որ աղբ թափելը առհասարակ համարվի հանցանք, (բ) նորմալ է՞, որ պայքար մղվի բազառապես Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում կուտակվող աղբի դեմ՝ մոռանալով շատ ավելի մեծ աղբակույտերը Էլբակյան և Պռազյան փողոցներում, (գ) նորմալ է՞, որ 400 հոգի անցորդներից աղբ նետող «հայտարարվեն» իշխանությանը հրապարակավ քննադատող 4-ը, (դ) իսկ ո՞վ է վստահ, որ այդ խաչմերուկին աղբ կուտակելու գաղափարը հենց կողքի շենքում չի «ծնվել»։
Մի խոսքով, ֆուտուրիզմի անգերազանցելի շեդևր է էս «ֆեյկի զգետնումը» պիեսը։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Սահարայի ավազները սպիտակել են
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...