«Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար. ՀՀ-ում համակարգային ապազգային ծրագիր է իրականացվում
Հայաստանում, ամենայն հավանականությամբ, համակարգային ապազգային ծրագիր է իրականացվում: Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Լուսինե Հարոյանը:
Նա նշեց, որ վերջին մի քանի տարվա ընթացքում աշխատանքներ են տարվել ազգային եւ հոգեւոր արժեքների վարկաբեկման ուղղությամբ, փչացվել են հարաբերությունները հարեւանների հետ, ինչը սերտորեն կապված է պետության ներքին խնդիրների հետ:
Այս մանրուքի կարեւորությունը, նրա խոսքով, կապված է պանթուրքիզմի գաղափարների դեմ միավորման, տարածաշրջանի երկրների, առաջին հերթին` Վրաստանի հետ սերտ կապերի հաստատման անհրաժեշտության հետ, որտեղ մտավորականությունը չափազանց մտահոգված է երկրի թյուրքիզացման կապակցությամբ:
«Հայ հասարակության խնդիրը նրանում է, որ այն երկար տարիներ դաստիարակվել է անձնական շահի, այլ ոչ թե մշակութային, հոգեւոր արժեքների, գիտելիքների հիման վրա, ինչը կարող էր միակ գործոնը դառնալ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի հետ դիմակայությունում: Դա հատկապես ակտուալ է փոքր Հայաստանի համար»,- հավելեց Հարոյանը:
Կուսակցության ղեկավարն անընդունելի է համարում ճանապարհների ապաշրջափակման մասին խոսակցությունները մի պետության հետ, որը քարտեզ է ցույց տալիս, որի վրա Հայաստանը պարզապես չկա:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը