Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարություն Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել Իսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավից Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումը Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձև Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Ռուսաստանն ամբղջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Մեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմանները Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-ի

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանն ամբղջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպըՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ ՄեդվեդևTOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համարԴանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոնՄեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրըԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունումTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. ՓաշինյանԱյց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներինՄեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Ինչպես կանգնեցնել կապիտուլյացիան․ Արցախի տարածքների դեօկուպացիան պետք է սկսվի Հայաստանի կառավարության շենքի դեօկուպացիայից

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը ներկայացնում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հոդվածը․

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն պես՝ 2018-ի մայիսի 8-ին, մեկնարկեց Արցախի կորստի և Հայաստանը` միջազգային հարաբերությունների սուբյեկտից միջազգային հարաբերությունների օբյեկտ վերածելու գործընթացի սկիզբը:

Արցախի տարածքների դեօկուպացիան պետք է սկսվի Հայաստանի կառավարության շենքի դեօկուպացիայից: Հադրութի և Շուշիի մասին մտածելուց առաջ պետք է «պաշարել Ալիևի բաստիոնը» Երևանի կենտրոնում և ազատագրել այն: Բայց ինչո՞ւ դա դեռ տեղի չի ունեցել:

Երկար տարիներ Հայաստանի քաղաքական համակարգը գործում էր իշխանությունների ցածր լեգիտիմության պայմաններում: Իշխանությունների ցածր լեգիտիմությունը շատ ձեռնտու էր ընդդիմությանը: Դա, մի կողմից, նրանց ազատում էր պատասխանատվությունից և թույլ էր տալիս ասել այն, ինչ մտքով անցնի (հիշեք պատգամավոր Փաշինյանի ցանկացած ելույթը խորհրդարանում, և կտեսնեք պոպուլիզմի և դեմագոգիայի «հրավառություն»), մյուս կողմից՝ ընդդիմությանը դա հնարավորություն էր տալիս «չզբաղվել իրական քաղաքականությամբ», չկառուցել իրապես գործող կուսակցություններ, չմասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և, որն ամենակարևորն է, երկրի զարգացման համար իսկապես այլընտրանքային ծրագիր չմշակել:

Նախկին իշխանության օրոք` բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում, բավական էր հայտարարել, որ իշխանությունները «մոնղոլ-թաթարներ» են, որ «Սաշիկը թալանեց բոլորին և ներդրողներից վերցրին շահույթի 50 տոկոսը», և դա բավական էր քաղաքական գործընթաց գեներացնելու համար: 2018-ին իշխանափոխությունը արմատապես փոխեց «խաղի կանոնները» քաղաքական դաշտում: Բայց ընդդիմությունը դա մինչ օրս չի հասկացել:

Երբ իշխանությունն ամբոխի մոտ բարձր լեգիտիմություն ունի, բայց պարզունակ հարցեր լուծելու ունակություն չունի (օրինակ՝ ձյունը մաքրել, էլ ուր մնաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին մտածել), ապա ընդդիմությունը (կամ ցանկացած սուբյեկտ, որը մտադիր է լրջորեն զբաղվել քաղաքականությամբ) պետք է ձեւավորի կոմպետենտության պահանջ, որը պետք է ձևավորվի քաղաքական պայքարի ամենակարևոր գործիքի՝ կուսակցության օգնությամբ:

2018-ի մայիսի 9-ին այս կուսակցության ստեղծման գործընթացն արդեն պետք է սկսվեր: Քաղաքական կուսակցություն, որն ունի տարածքային ներկայացուցչություններ ամբողջ երկրում, կուսակցություն, որը մասնակցում է բոլոր ՏԻՄ ընտրություններին: Կուսակցություն, որն աշխատում է բնակչության հետ` ներկայացնելով երկրի զարգացման իր այլընտրանքային ծրագիրը, ծրագիր, որը կիրականացվի կոմպետենտ մարդկանց կողմից:

2018-ին իշխանափոխությունն ապացուցեց, որ ինչպես իշխանության ներսում, այնպես էլ ընդդիմության մեջ հրեշտակներ կամ սատանաներ չկան, բայց կան կոմպետենտ ու ոչ կոմպետենտ քաղաքական գործիչներ: Եթե ելնենք այն թեզից, որ հիմնական մտավոր ու կոմպետենտ ռեսուրսն այսօր կենտրոնացված է ընդդիմության մեջ, ապա այս փաստն ուղղակի ֆիքսելը բավարար չէ, դա պետք է տեսանելի լինի նաև հասարակության լայն շերտերին:

Թա՞նկ է իրականում գործող կուսակցություն ունենալը: Թանկ է: Թա՞նկ է պատրաստել ընտրական հանձնաժողովների պրոֆեսիոնալ անդամներին: Թանկ է: Դժվա՞ր է ղեկավարել ամբողջ Հայաստանում ներկայացվածություն ունեցող կուսակցական մեծ մեխանիզմը: Դժվար է: Իսկ ո՞վ ասաց, որ իրական քաղաքականությամբ զբաղվելը էժան է ու դյուրին: Քաղաքականությամբ զբաղվելու համար հարկավոր է խելք և առաքելության գիտակցում:

2018-ի գարնանից ի վեր Հայաստանի քաղաքական դաշտում չի հայտնվել կոմպետենտության հանրային պահանջ ձևավորելու պատրաստ կուսակցություն (այդ պահանջը չի ձևավորում անգամ տասնյակից ավելի կուսակցություն միավորող «Հայաստանի փրկության շարժումը»): Եվ երբ կորոնավիրուսը և պատերազմը եկան Հայաստան, թվում էր, որ դա ընդդիմությանը կդրդի աշխատել հասարակության հետ: Բայց, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունենում: «Հայրենիքի փրկության շարժումը» դեռևս նեղ շարժում է, նեղ Երևանյան շարժում, որը չի ներառել իր կազմի մեջ ամբողջ երկիրը և բնակչության բոլոր շերտերին:

Հասարակության մի զգալի հատված համաձայն է այն մտքի հետ, որ «Փաշինյանը դավաճան է», բայց հասարակությունը պետք է պատասխան ստանա այն հարցին, թե ի՞նչ կլինի Փաշինյանի հեռանալուց հետո: Ժողովրդին չպետք է անվանել «անգրագետ Պողոս»․ մենք ունենք այն, ինչ ունենք: Եվ այս ժողովուրդը ցանկանում է լավ ապրել: Իսկ ժողովրդին տրվե՞ց լավ ապագայի տեսլականը: Ո՛չ, դա չի արվել:

Ոչ ոք իրեն չի ծանրաբեռնում հասարակության լայն խավերի հետ աշխատելու անհրաժեշտությամբ` ներկայացնելով նրան այլընտրանքային զարգացման ծրագիր և կոմպետենտ մենեջերների այլընտրանքային թիմ, որոնք պետք է կառավարություն մտնեն ոչ թե իրենց քաղաքական կամ կուսակցական պատկանելության շնորհիվ, այլ ելնելով նրանց կարողություններից:

Քանի որ նախորդ 2.5 տարում քաղաքական դաշտում գործնականում ոչինչ չի արվել, այժմ նույնիսկ պատերազմը չի կարողացել մոբիլիզացնել անհրաժեշտ թվով մարդկանց, որպեսզի այս կառավարությունը ոչ թե հեռանա, այլ իր արածից հետո փախչի: Փաշինյանը կհեռանա, փաստացի նա արդեն հեռացել է, բայց Դուք ինքներդ եք նրան պահում Ձեր անգործությամբ:

Այսօր Հայաստանում միտում կա ձևավորել նոր քվազի կուսակցություններ, որոնք սպասարկում են կոնկրետ անձանց շահերը: Մի կողմից, դրան կարելի է թերահավատորեն վերաբերվել, մյուս կողմից, երբ մարդու օրգանիզմը հիվանդ է, նրա իմունային համակարգը մոբիլիզացնում է բոլոր ռեսուրսները և պայքարում վարակի դեմ: Նույնը հիմա կատարվում է Հայաստանում: Մարդիկ ներքուստ զգում են, որ երկրում շատ լուրջ գործընթացներ են ընթանում, որոնք կարող են հանգեցնել պետության փլուզմանը, և նրանք փորձում են ինչ-որ բան անել: Բայց պատմությունը մեզ սովորեցնում է, որ նման իրավիճակներում քաղաքական էլիտայի ներկայացուցիչները պետք է պատասխանատվություն ստանձնեն: Կոմպետենտության կառավարություն ստեղծելու հանրային պահանջի ձևավորումը պիտի իրականացնեն քաղաքական իրական էլիտայի ներկայացուցիչները:

Իհարկե, հիմնական շեշտը կարելի է դնել արտահերթ կամ հերթական ընտրությունների վրա: Բայց դրանց մասնակցելու և դրանցում կրելու համար անհրաժեշտ է նաև առողջ, ակտիվ գործող քաղաքական ինստիտուտ՝ իր բոլոր ատրիբուտներով:

Նախկին իշխանությունները կարծում էին, որ «բոլորի հետ հարցերը լուծված են», և հենց այդ պահին «դեպքի վայր եկավ» իրենց նախկին հաճախորդ Փաշինյանը, և համակարգը փլուզվեց: Դա միշտ էլ պատահում է, երբ իշխանությունը ոչնչացնում է քաղաքացիների կամքի արտահայտման ինստիտուցիոնալ հիմքերը և այդ կամքը արտահայտելու միջոցով քաղաքական գործընթացների վրա ազդելու կարողությունը:

Այլ կերպ ասած, մենք վերադարձել ենք 2018-ին իշխանափոխությանը նախորդող ժամանակաշրջանին, երբ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ցածր լեգիտիմություն ունեին, և «մեկ կայծը» կարողացավ ոչնչացնել ամեն ինչ: Բայց եթե 2018-ի «կայծը» սպանեց Արցախի պետականությունը, ապա նոր «անկառավարելի կայծը» կարող է ոչնչացնել արդեն Հայաստանի պետականությունը, ինչը թույլ տալ չի կարելի: