Իշխանությունը խոստովանում է, որ նման բան ստորագրել է, քավորն էլ Վաղարշակ Հարությունյանն է. Բագրատյան
«Իշխանությունը խոստովանում է, որ նման բան ստորագրել է, քավորն էլ Վաղարշակ Հարությունյանն է։ ՊՆ-ն չգիտի, որ GPS-ով սահման չեն գծում»,- այս մասին Ազատության հրապարակում ասաց Հրանտ Բագրատյանը, հավելելով, որ ինքը կանխատեսում էր Սյունիքի մարզում ադրբեջանական կողմի սադրանքները։ Բագրատյանն ավելի վաղ էր նշել, որ սահմանային փոփոխությունները հետագայում բերելու են ավելի լուրջ խնդիրների։ Այսօր էլ տեղեկությունը հաստատվեց, որ ադրբեջանցիները շարունակ կրակում են Ագարակ գյուղի ուղղությամբ՝ մեկ կմ հեռավորությունից։
Բագրատյանն ավելի վաղ պատմել էր Սյունիք կատարած այցի մասին, որտեղ բնակելի տներից մի քանի մետր հեռավորության վրա կանգնած են եղել ադրբեջանցի զինվորները։ Բագրատյանը վստահեցնում է, որ հարյուր հազարավոր կիլոմետրեր են նվիրվել թշնամուն ՀՀ տարածքից։
«Բնակարանի բալկոն անգամ չես ուզում դուրս գաս, որ լվացք կախես»,-ասաց Բագրատյանը։
Բագրատյանն անդրադառնալով ընտրություններին, նշեց, որ ժողովուրդը պետք է հասկանա, որ խորհրդարանում պետք է ձևավորել մինչև 6 ուժ, ինչը կլինի իրական դեմոկրատիա։
«Պառլամենտը չպետք է լինի 85 տոկոս մեկ ուժից բաղկացած։ Նիկոլ Փաշինյանը կկեղծի ընտրությունները, որովհետև գիտի, որ եթե մենք եկանք իշխանության, ինքը կձերբակալվի»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը