«Քաղաքական հետապնդում է, մեզ լռեցնելու քայլ». եթերազրկված Հ2-ի անձնակազմը նամակ հանձնեց ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությանը (տեսանյութ)
Եթերազրկված «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի անձնակազմն այսօր՝ փետրվարի 15-ին, խորհրդանշական ակցիա է իրականացրել, նրանք նամակ են հանձնել ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությանը:
Հեռուստատեսության «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Բոլորդ տեղյակ եք «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի եթերազրկման պատմությունից: Մենք նամակներ ենք պատրաստել, որոնք պետք է հանձնենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, ՌԴ դեսպանատուն, Ֆրանսիայի դեսպանատուն, ինչպես նաև Հայաստանում ԵՄ գրասենյակ»:
Շավարշ Գևորգյանն ընթերցեց նամակը. «ՀՌՀ հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ 2021-ի հունվարի 15-ին կայացրել է որոշում, ըստ որի Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից: Հատկանշական է, որ գործող հեռուստաալիքներից միայն Հայկական երկրորդն է, որ այս որոշման արդյունքում կորցրել է հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու իր իրավունքը:
Վերջին տարիներին մեր հեռուստաընկերության սեփականատիրոջ՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, որը զուգորդվել է մեզ լռեցնելուն ուղղված բազմաթիվ և հետևողական քայլերով, մեզ մոտ կասկածի տեղ չի թողնում, որ վերոնշյալ որոշումն ամբողջապես տեղավորվում է նույն տրամաբանության մեջ:
Ավելի քան 20 տարի Հայկական երկրորդ հեռուստաալիքը տարածվել է ՀՀ ամբողջ տարածքով, այն եղել և շարունակում է մնալ ազատ և անաչառ լրատվամիջոց: Հանրապետական ծածկույթ ունեցող ազատ և անաչառ լրատվամիջոցների եթերզարկումն աննախադեպ է ՀՀ պատմության մեջ և լրջագույնս հարված է խոսքի և մամուլի ազատությանը, և որ ամենակարևորն է՝ ժողովրդավարությանը Հայաստանում:
Հայկական երկրորդ հեռուստաալիքը օրենքով սահմանված բոլոր միջոցներով պայքարելու է, որ վերականգնվի ՀՀ քաղաքացիենրի ազատ ու անաչառ տեղեկատվություն ստանալու ժողովրդավարության հասարակության համար անչափ կարևոր իրավունքը»:
Շավարշ Գևորգյանը տեղեկացրեց, որ նամակներ են ուղղելու նաև Հայաստանում գործող իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններին, նաև ՄԻՊ-ին:
Նա ընդգծեց, որ իրենք դիմել են նաև դատարն, գործը վարույթ է ընդունվել. «Առաջիկայում կունենանք ասուլիս, և հեռուստաընկերության ղեկավար անձնակազմը բոլոր մանրամասներով, բոլոր հարցերին կանդրադառնա»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը