«Կապացուցենք, որ Սյունիքի ճանապարհները, Մեծ Սյունիք, փոքր Սյունիք հատվածները պետք է լինեն Հայաստանինը». Գորիսի համայնքապետ
ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ փետրվարի 12-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն անդրադառնալով Սյունիքի մարզի ճանապարհներին, ասել էր, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածի մի քանի կիլոմետրն անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս՝ Ադրբեջանի տարածքով. «Այդ ճանապարհը ոչ մի վայրկյան չի փակվել, այնպես չէ, որ դա ինչ-որ համաձայնագրերով պետք է լինի, դա պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պետք է գործի և գործում է»,-նշել էր իշխանական պատգամավորը։
168.am–ի հետ զրույցում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն անդրադառնալով իշխանության ներկայացուցչի հայտարարությանը` նշեց, որ արդեն բազմիցս ասել է՝ այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է։
«Այնպես չէ, որ այդ հայտարարությունն իմ մոտ զարմանք է առաջացնում, այդ մարդկանց տեսակն է այդպես, և իշխանական թիմի զգալի հատվածն այդ կարծիքին է, նրանց համար այնպիսի տպավորություն է, որ անհայրենիք են, այնպես են խոսում, որ կարծես մի ինչ-որ դետալի մասին են խոսում։ Այդ պատգամավորին չեմ էլ ճանաչում, չգիտեմ էլ, թե ով է։ Այս երկրում չկա մի ադեկվատ մարդ, որի համար իշխանության կարծիքը կարող է լսելի կամ ընկալելի լինի։ Մենք կապացուցենք, որ Սյունիքի ճանապարհները, Մեծ Սյունիք, փոքր Սյունիք հատվածները պետք է լինեն Հայաստանինը»,-նշեց Առուշ Առուշանյանը։
Ինչ վերաբերում է Գորիսում ընդհանուր իրավիճակին, Առուշ Առուշանյանն ասաց, որ մարդիկ սպասում են ինչ-որ փոփոխությունների, որպեսզի մասնակցեն դրանց ու ձևավորեն նորմալ իշխանություն, որը երկրում որևէ բան կփոխի։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը