Րոպե առաջ պետք է ազատվել Փաշինյանից, այս իշխանությունն ապօրինի ճանապարհով փոխել է Սահմանադրությունը և անում է գործողություններ, որոնք օգուտ են Ադրբեջանին
Րոպե առաջ պետք է ազատվել Փաշինյանից, այս իշխանությունն ապօրինի ճանապարհով փոխել է Սահմանադրությունը և անում է գործողություններ, որոնք օգուտ են Ադրբեջանին: Այս իշխանությունն ապօրինի ճանապարհով փոխել է Սահմանադրությունը, և նրանց օրոք որևէ իրավական ընթացակարգի մասին խոսելն անշնորհակալ գործ է: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
«Այս իշխանությունն իրականացնում է այնպիսի գործողություններ, որոնք օգուտ են Ադրբեջանին: Մենք իշխանության մասին խոսելուց զատ պետք է հաշվի առնենք, որ մենք գործ ունենք Հայաստանի Հանրապետություն պետության հետ, և մեր բոլոր գործողությունները պետք է այնքան հաշվարկված լինեն, որ վատ ազդեցություն չթողնեն պետության վրա»,-ասաց նա:
Արսեն Բաբայանի խոսքով՝ իշխանությունը դիմադրելու է այնքան, մինչև ժողովուրդը վերջնական որոշում կընդունի: Իրավապաշտպանի խոսքով՝ ժողովրդի կողմից այդ վերջնական որոշման պահանջը չենք տեսնում, քանի որ պատերազմը նոր է ավարտվել, և ժողովրդի մոտ հոգեբանորեն խնդիրներ կան, որոնք քիչ-քիչ արդեն հաղթահարվում են:
«Մարդկանց մոտ տարբեր մտածողություններ կան, մեկը մտածում է, որ հիմա դեռ այս ամենի ժամանակը չէ, կամ սա կարող ենք անել ավելի ուշ»,-շեշտեց նա:
Խոսելով ՀՀ սահմանների անվտանգության խախտման և երկրի ղեկավարության կողմից կոնկրետ քայլեր չձեռնարկելու մասին՝ Արսեն Բաբայանն արձագանքեց, որ գործողությունների բազմաթիվ ձևեր կան, բայց իշխանության կողմից պաշտպանվում է միայն մեկ թեզ, թե գերիների հարցը թողած, ինչ գործողություններ է անում ընդդիմությունը:
«Մենք չենք կարող գերիներին վերադարձնել, ինչպես նաև սահմանների հարցով չենք կարող զբաղվել, քանի որ չունենք այդ լիազորությունները, որովհետև իշխանությունը մենք չենք: Կլինենք իշխանություն կլուծենք այդ հարցը»,- ընդգծեց Արսեն Բաբայանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը