Սերժ Սարգսյանն առաջիկայում կխոսի. ՀՀԿ խոսնակ
«Հայրենիքի փրկության շարժման մեջ ներառված ուժերի ճանապարհային քարետզը, ռազմավարությունը և ծրագիրը չի փոխվել»,- ասուլիսում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա թվարկեց Հայրենիքի փրկության շարժման երեք կետանոց հիմնական ծրագիրը՝ հողատու Փաշինյանի հրաժարական, հակաճգնաժամային կառավարության ձևավորում, մեկ տարի անց արտահերթ ընտրություններ առանց Փաշինյանի վարչապետության:
«Արտահերթ ընտրությունների գնալը, այն էլ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, հղի է նոր ցնցումներով, նոր խնդիրներով, նոր բախումներով։ Ավելին՝ մի մարդ, որը ոստիկանական շքախմբով, վահաններով, զոռբայությամբ, սրբապղծությամբ մտնում է Եռաբլուր, այդ մարդու հետ գնում ենք ընտրություն ի՞նչ անենք: Հետևաբար մեր ուժը պետք է կենտրոնացնենք, այս մարդու վրա ճնշում գործադրել հեռանալու համար», - ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ ընդդիմադիր բևեռը միակարծիք է՝ պետք է պայքարել դավաճանական ռեժիմից օր առաջ ազատվելու համար։
ՀՀԿ խոսնակը կարծում է, որ քաղաքական ճնշման արդյունքում Նիկոլ Փաշինյանը գնալու է։
«Եթե Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանի ապագան արժեք չունի ու թանկ չէ, մեզ համար թանկ է: Մեր ու իր տարբերությունը մի բանում է ամենագլխավորը, որ ինքը մտածում է միայն իր վերարտադրության մասին, մենք՝ հայրենիքի փրկության մասին, իրենից ազատվելու մասին։
Ինքը հրաժարական տալու է ու ոչ շատ հեռու ժամանակաշրջանում», - ասաց Էդ. Շարմազանովը։
Նա նշեց, որ ոչ թշնամին է հարգում, ոչ դաշնակիցն է «սրան բանի տեղ դնում», ոչ իր ժողովուրդը:
«Մեր երեք նախագահներն էլ բանակցություններ վարել են: Կարող է մեկի հետ համամիտ ենք եղել, մեկի հետ ոչ, բայց արժանապտվությունը եղել է: Տեսել ենք՝ նույն Ալիև հայրը, որդին, ինչպես են արժանապատվորեն շփվել Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի հետ: Երեք նախագահներն էլ շփվել են աշխարհի գերհզոր պետությունների հետ, ո՞ր նախագահին են ձեռք արել: Մեր պետության ոչ բարով ղեկավարը ծիծաղի առարկա է դարձել ռուսական, միջազգային մամուլում»,- ասաց նա:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ առաջիկայում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն կխոսի հիմնականում Արցախյան թեմայի վերաբերյալ։
«Բայց չեմ բացառում, որ այդ հարցազրույցները պարբերական բնույթ կրեն, որովհետև ես այն կարծիքին եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց լուման են դրել անկախ Հայաստանի ու հայկական Արցախի կայացման համար, չեն կարող ու չպետք է անմասն մնան այս ազգային պայքարից», - նշեց նա:
Շարմազանովի խոսքով, ՀՀԿ-ն, մի կողմ դրած իր կուսակցական շահը, պայքարում է ու պայքարելու է մինչև վերջ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
«Պետք է պայքարել, սերունդները մեզ չեն ների: Մեր պայքարն արդյունավետ կլինի այն ժամանակ, երբ տեսնենք, որ այս հողատո իշխանությունից ազատվել ենք և հնարավորինս առանց ցնցումների», - ասաց ՀՀԿ խոսնակը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը