Մեր մեջքի հետևում մի նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված. Վազգեն Մանուկյան
«Հրատապ իրավիճակ եղավ, երբ պարզվեց այն, ինչ որ մենք չէինք հասկանում ամիսների ընթացքում, թե ինչ է կատարվում Սյունքիում»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով, երբեմն բացատրում էին, որ իշխանությունները պարազիլացված են, այդ պատճառով են այդպիսի դեպքեր տեղի ունենում, սակայն պարզվեց՝ մեր մեջքի հետևում նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված:
«Դրան ավելացավ այն, որ որոշում ընդունվեց թղթակիցներին թույլ չտալ այնտեղ ազատ մեկնաբանեն»,- նշեց Վ.Մանուկյանը:
Ըստ նրա, դա կասկած է առաջանում, որ բացի այդ 6 կետից կա ուրիշ պայմանագրեր էլ:
«Այսինքն՝ իրադարաձություններ են տեղի ունենում, որոնց մասին տեղյակ չենք, մեր հայրենիքը շարունակում է իր ճանապարհը դեպի կործանում»,- ասաց Վազգեն Մանուկյանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը