Այնտեղ բաներ կան, որ դե ֆակտո իրագործված են. Էդմոն Մարուքյանը՝ Արցախին, Սյունիքին վերաբերող փաստաթղթի տեքստի մասին
Երբ նայեք փաստաթուղթը, կտեսնեք, որ այնտեղ բաներ կան, որ դե ֆակտո իրագործված են, և, հետևաբար, մենք հիմնավոր կասկած ունենք, որ դա կա՛մ բանավոր պայմանավորվածությամբ իրականացվածի տեքստն է և միգուցե չստորագրված, կա՛մ իրականում ստորագրված տեքստն է: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արցախին ու Սյունիքին վերաբերող տեքստին, որը լայնորեն տարածվել է համացանցում:
«Հիմա արդեն երեք օր է՝ այդ տեքստը տարածվում է սոցիալական ցանցերում, բարդ է իշխանության համար հերքել, որ նման բան չկա: Ավելին ասեմ, անգամ պետք է քննություն իրականացվի՝ որտեղից է այդ տեքստը ընկել հայկական մեդիա դաշտ, ազգային անվտանգության խնդիր էլ եմ տեսնում, բայց նաև փաստ է, որ Ավինյանն ասում էր՝ կա փաստաթուղթ՝ ստորագրված, չհերքեց, ասեց՝ գաղտնիք կա և այլն»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պատգամավորները նաև հարցումներ են ուղարկել ԱԱԾ:
Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել են ստեղծել փաստահավաք խումբ: «Ովքեր դեմ են ստեղծմանը, նրանք ուզում են, որ անդադար երկրում մարդիկ միկրոֆոններով պտտվեն և հարցնեն՝ ով է մեղավոր, անդադար բամբասանք շրջանառվի, իրանց ասած «մեդիա տեռոր» լինի, թաց ու չորը վառվեն գնան, այդպես էլ չիմանանք՝ ով էր մեղավոր, ով՝ ոչ»,-ասաց նա:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը