Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս Պետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ով Շիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ) Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոց Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը Խուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանում Freedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն է

Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռով
Հայաստան

Կրկին փորձում են «զուգընկեր» հասկացությունը ներդնել շրջնառության մեջ․ Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԿՐԿԻՆ «ԶՈՒԳԸՆԿԵՐ»
Ազգային ժողովը 2021թ. փետրվարի 9-ի օրակարգում ներառել է նաև «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը: http://www.parliament.am/fourday_list_ordering.php?ID=283
(Տես 10-րդ կետը)
Այս նախագծերի փաթեթի հետ կապված առկա են հետևյալ խնդիրները՝
1. Նախագծով ԿՐԿԻՆ փորձ է արվում օրենսդրական դաշտ ներմուծել ԶՈՒԳԸՆԿԵՐ հասկացությունը, առանց սահմանելու այդ հասկացության իմաստը:
Իսկ թե ինչ նկատի ունի գործադիր իշխանությունը «Զուգընկեր» ասելով, բացահայտված է մեկ այլ նախագծով, որը բարեբախտաբար հանրային ճնշման ներքո դեռ «միս ու արյուն» չի ստացել: Ըստ նշված նախագծով փոփոխվող «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի՝ «զուգընկեր»-ը միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձն է:
https://www.e-draft.am/projects/2008/about
2. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով բժշկին տրվում է իրավունք ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքը անմիջականորեն տրամադրել նաև 14 տարեկան անձանց: Այսինքն, առանց ծնողի ներկայության դեռահասին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության դրական արդյունքը հայտնելը կարող է դեռահասի համար առաջացնել ծանր հետևանքներ՝ ախտորոշումը ծնողներից թաքցնելուց և բուժվելուց խուսափելուց սկսած մինչև ինքնասպանություն:
Այս նորմը հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 15-րդ հոդվածին, որի համաձայն նման տեղեկություն ստանալու տարիքային նվազագույն շեմը 16 տարեկանն է (ի դեպ 06.05.2020թ.՝ արտակարգ դրության ժամանակ, Ազգային ժողովը նշված տարիքային նվազագույն շեմը 18-ից իջեցրել է 16-ի):
3. Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելով ՄԻԱՎ հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը ապաքրեականացվում է, իսկ այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով դիտավորությամբ վարակելու… մասով պատիժը՝ մեղմացվում՝ նախկին առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկումը փոխարինվում է առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկմամբ:
Քրեական օրենսգրքի այս փոփոխությունը հանգեցնելու է ՁԻԱՀ –ով հիվանդ անձանց քանակի ավելացմանը: Օրինակ, եթե ՁԻԱՀ-ով հիվանդ մարմնավաճառը սեռական հարաբերություն ունենա մեկ այլ անձի հետ, ապա դա քրեորեն պատժելի արարք կհամարվի, անկախ նրանից մյուս անձը վարակվել է, թե՝ ոչ: Այս փոփոխության արդյունքում, այդ արարքը հանցագործություն չի համարվի և բնականաբար ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով հիվանդ մարդիկ առավել հեշտ նման ռիսկի կգնան:
Հ.Գ. Թվում է, թե պատերազմի և հետպատերազմյան մեծ խնդիրները կլանում են այս փոքրիկ թվացող խնդիրը, բայց իմ կարծիքով, սա ազգակործան հերթական մեխն է: