«Չորով» մերժել են նույնիսկ արտոնյալ պայմաններով առաջարկներ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեծանիվ հայտնագործելու կարիք չկա. ցանկացած տնտեսության հիմքը ներդրումներն են ու շրջանառվող դրամական միջոցները։ Ներկայումս ՀՀ-ում տնտեսական բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, և առաջիկայում այն խորանալու միտումներ ունի։ Բանն այն է, որ պատերազմով պայմանավորված՝ երկրից լուրջ ծավալի գումար և ամբողջական բիզնեսներ են դուրս տարվել, ինչն ուղղակիորեն հարված է՝ առանց այն էլ փխրուն հայկական տնտեսության վրա։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները նպատակ ունեն ինչ գնով էլ լինի մի կերպ ներդրումների գոնե մի փոքր չափաբաժին բերել Հայաստան, որպեսզի առկա սոցիալտնտեսական աղետալի վիճակի հետ կապված որոշակի դրական փոփոխության իմիտացիա ապահովեն ո-ւ PR-ի հնարավորություն ստանան։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանության բոլոր ջանքերն առայժմ ապարդյուն են։ Ավելին, թերթի տեղեկություններով՝ այս օրերին արտերկրում գործող մի շարք գործարարներ «չորով» մերժել են իշխանությունների՝ նույնիսկ բավականին արտոնյալ պայմաններով արված բոլոր առաջարկները՝ բիզնես ներդրումներ անել Հայաստանում»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը