Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարություն Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել Իսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավից Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումը Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձև Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Ռուսաստանն ամբղջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Մեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմանները Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-ի

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանն ամբղջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպըՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ ՄեդվեդևTOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համարԴանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոնՄեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրըԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունումTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. ՓաշինյանԱյց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներինՄեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Ուսապարկերի հեղափոխություն. «Իմ քայլը» ռումբ է դրել հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ

«168 ժամ» թերթը գրում է. «Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի արդյունքների մասին հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ արտահերթ ընտրություններ չեն կայանալու։

«Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»,- ասված է «Իմ քայլը» խմբակցության տարածած հաղորդագրության մեջ։

Դրանում, սակայն, չի մասնավորեցվում՝ Նիկոլ Փաշինյա՞նն է առաջարկել հրաժարվել արտահերթ ընտրություններից, և «Իմ քայլը» համաձայնել է, թե՞ հակառակը։ Այդուհանդերձ, կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել երկրորդ տարբերակը, քանի որ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին հայտարարել էր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ով այս որոշմամբ արձանագրում է իր կողմից տրված հերթական խոստման չկատարումը կամ սուտը։

Փաստորեն, ըստ իշխող կուսակցության չհերքված գնահատականի՝ ուսապարկերի հավաքականությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, սեփական դիրքորոշում էլ ունի և այդ մասին հայտնում է այնպիսի շեշտադրմամբ, կարծես այդ դիրքորոշումը պարտադրել է Նիկոլ Փաշինյանին։ Իսկ դա նշանակում է, որ տեղի է ունեցել ուսապարկերի հեղափոխություն, և պարգևավճարներից զրկվելու հեռանկարից սարսափած իմքայլականները կարողացել են Նիկոլ Փաշինյանին համոզել կամ պարտադրել, որ պետք է պահպանել ստատուս-քվոն և հրաժարվել արտահերթ ընտրությունների գաղափարից։

Դրանով, սակայն, Նիկոլ Փաշինյանի սեփական խմբակցությունը ռումբ է դրել հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ։ Պատերազմից հետո երկրում ստեղծված ծայրահեղ խորը քաղաքական ճգնաժամը որևէ կերպ չի մեղմացել, քանի որ չեն վերացել այդ ճգնաժամի առաջացման հիմքերը։ Արտահերթ ընտրություններն այդ ճգնաժամի հաղթահարման գուցե ոչ լավագույն, այդուհանդերձ, քաղաքական միջոց էին, ինչը կարող էր առնվազն լիցքաթափել ճգնաժամը։

Հրաժարվելով արտահերթ ընտրությունների գաղափարից՝ իշխանությունը նպաստելու է քաղաքական մթնոլորտի կամ փողոցի արմատականացմանը, ինչն էլ իր հերթին՝ մեծացնելու է ճգնաժամը հաղթահարելու ոչ քաղաքական ու այդմով՝ վտանգավոր դրսևորումների հավանականությունը։ Արտահերթ ընտրություններից հրաժարվելու քայլը նման է մոտավորապես նրան, երբ բժիշկը հրաժարվում է մահացու հիվանդ պացիենտի՝ ոչ երաշխավորված, բայց գոնե փրկության շանս ունեցող վիրահատությունից՝ նրան թողնելով դանդաղ կամ ոչ այնքան դանդաղ մահանալ։

Նիկոլ Փաշինյանը կայացրել է Հայաստանը, այդ թվում՝ իր իշխանությունը մահվան դատապարտելու որոշումը, որը կարող է ճակատագրական լինել ոչ միայն իր համար»: